Մենք բոլոր հարաբերական ցուցանիշները հաշվարկելիս ներկայացրել ենք, որ Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական պարտքի խնդրին՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա հայտնեց, որ այս տարի ընդհանուր պետական պարտքը՝ ներառյալ նաև Կենտրոնական բանկինը, կլինի շուրջ 6 միլիարդ 700 միլիոն դոկարի չափ: Նա հնարավոր համարեց, որ մյուս տարի պետական պարտքը կարող է 7 միլիարդը հատել: Ըստ նրա՝ մեզ դեֆոլտ չի սպառնում:
Ինչ վերաբերում է հարցին, թե հաջորդ տարվա բյուջեով ինչպե՞ս կկարգավորվի քաղաքացու կյանքը, Վարդան Արամյանն ասաց, որ շարքային քաղաքացու կյանքը բարելավում է սպառման միջոցով:
«Մենք պետք է նայենք սպառման ցուցանիշներին: Պետք է ուշադրություն դարձնել, որ առաջին եռամսյակում սպառումը աճել է: Մենք կարծում ենք, որ հաջորդ տարի եթե մենք ունենում ենք 4,5 տոկոս իրական տնտեսական աճ, բնականաբար դա ազդելու է մեր ազգաբնակչության սպառման մակարդակի վրա։ Ընդ որում՝ մենք կանխատեսում ենք նաև սպառման աճ շուրջ 3 տոկոս»,-ասաց նա։
Ֆինանսների նախարարը նշեց, որ սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում:
«Մենք ցանկանում ենք կայունացնել մեր տնտեսական հնարավորությունները և պոտենցիալը և դրա հիման վրա մենք ձեռնամուխ կլինենք սոցիալական նոր պարտավորությունների ստանձնմանը: Կարևորագույն ոսկյա կանոնն է, երբ մեկ անգամ դու ստանձնում ես սոցիալական պարտավորություն, քո սեփական եկամուտների միջոցով ունակ լինես անընդհատ վճարել և՛ թոշակները, և՛ աշխատավարձերը: Հակառակ պարագայում, եթե տնտեսական պոտենցիալը և կարողությունները դեռևս թույլ են, խիստ վտանգավոր է գնալ այդ քայլին, քանի որ, եթե չկարողանաս ապահովել միջինով 5 կամ 4 տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել ու տալ թոշակը և աշխատավարձը, ինչի դեպքում մեր ազգաբնակչության հանդեմ նվազագույնը կլինենք անազնիվ»,-ասաց նա:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44