ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դեռևս չի շտապում մեկնաբանել, քանի որ, ըստ նրա, այն աշխատանքային տարբերակ է:
«Դա ամենևին ԶԼՄ-ների կողմից քննարկման առարկա չպետք է դառնար, քանի դեռ վերջնական տեսքով չի ներկայացվել: Այս առումով, անկեղծ ասած, կոռեկտ չեմ համարում քննարկել այս կամ այն դրույթը, որովհետև վստահ չեմ, որ այդ կամ այն դրույթը մնալու է նախագծի վերջնական տարբերակում: Երբ կտեսնենք վերջնական տարբերակը, կանեմ մասնագիտական վերջնական պնդումները»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ շրջանառության մեջ դրված նախատեսված փոփոխությունների՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն»: Մեկ այլ դրույթով ևս տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել՝ «եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»: Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները կարող են հարցմանը չպատասխանել նաև այն դեպքում, եթե 50-ից քիչ աշխատակից ունեն և այլն:
Արփինե Հովհաննիսյանն այդուհանդերձ նկատեց, թե առհասարակ ինքը համարում է, որ ԶԼՄ-ների աշխատանքը չպետք է խոչընդոտվի որևէ արհեստական եղանակով:
«Երբ որ կբերեն պաշտոնական տարբերակ և կհիմնավորեն որևէ դրույթի առկայությունն այնտեղ, այդ ժամանակ խոստանում եմ՝ կհնչեցնեմ և՛ փաստարկներ, և՛ հակափաստարկներ՝ հօգուտ Ձեզ»,-ասաց նա:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44