Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է բոլոր մակարդակներում պաշտոնական հաճախակի փոխայցերը և քննարկումները:
«Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել և զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, պատրաստ ենք խթանել հայ-ղազախական գործարար կապերը», - նշել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը՝ նշելով, որ առկա է համատեղ ծրագրեր նախաձեռնելու լուրջ ներուժ:
Ղազախստանի փոխվարչապետ Ասկար Մամինի խոսքով՝ Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ և պատրաստ է առարկայորեն քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
«Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ: Մենք պատրաստ ենք և հենց այդ նպատակով էլ եկել ենք Հայաստան», - ասել է Ասկար Մամինը:
Նա ներկայացրել է ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու գործնական աշխատանքը, անդրադարձել են նաև երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման և լոգիստիկ սխեմաների մշակման հարցին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ակտիվ շփումներն ու պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26