Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարպանտիեին Հայաստանում պաշտոնավարման անցած երեք տարիներին հավատարիմ բարեկամ և դաշնակից Ֆրանսիայի հետ մեր երկրի բարեկամության ամրապնդման գործում նրա ներդրած ջանքերի և այդ կարճ ժամանակահատվածում հատկապես միջպետական հարաբերությունների տնտեսական բաղադրիչի զարգացմանն արդյունավետ գործունեությամբ նպաստելու համար։ Քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական փոխգործակցության խորացմանը միտված աշխատանքի արդյունքները, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, ակնառու են և առարկայական. դրանք արտահայտվում են ինչպես Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության ակտիվ գործունեությամբ, տարբեր ոլորտներում ֆրանսիական կապիտալի ներդրմամբ իրականացվող ծրագրերով, որոնցից են՝ Վեդիի ջրամբարի կառուցման կարևոր ծրագիրը, «Վեոլիա» ընկերության գործունեությունը և այլն:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Շարպանտիեին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ մեր երկրից նա կհեռանա միայն հաճելի տպավորություններով ու հիշողություններով՝ շարունակելով մնալ Հայաստանի բարեկամը:
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին գնահատանքի և ջերմ խոսքերի համար՝ վստահեցնելով, որ ի դեմս իրեն Հայաստանը մշտապես կունենա նվիրյալ բարեկամ: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել Հայաստանում դեսպանի պարտականությունների կատարումը և ընդգծել, որ անցած երեք տարիները լի են եղել բավականին հիշարժան և նշանակալից իրադարձություններով, որոնք առավել ամրապնդել են բարեկամ Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները:
Դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հասնելով երկու պետությունների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44