«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25–ի երեկոյան տեղացած կարկտահարության հետեւանքով Լոռու մարզը տուժել է:
Կարկտահարության հետեւանքով մարզի մի շարք համայնքների բնակիչներ վնասներ են կրել: Ղուրսալի համայնքում մոտ 20 տնտեսության բերքը կարկուտն ավերել է:
«Հիմնականում տանձ ու խնձորը, բանջարեղենը՝ պոմիդորը, վարունգն է վնասվել: Կարտոֆիլին բան չի եղել, որովհետեւ բոլորը կարտոլը քանդել հանել են արդեն»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին գյուղացիները:
Մարզում կարկտահարությունից ամենաշատը Սպիտակ քաղաքն է տուժել: Այստեղ մոտ 17 րոպե տեւողությամբ խոշոր կարկուտ է եկել: Դարպաս գյուղը եւս տուժած համայնքների ցանկից է: Կարկուտն այստեղ ոչնչացրել է բանջարեղենն ու ծառապտուղները: Առայժմ տուժած համայնքներում վնասի չափը ճշտվում է, որից հետո այն մարզպետարան կներկայացնեն: Նրանք էլ իրենց հերթին կառավարությանը կդիմեն:
Մարզի տարբեր համայնքների տուժած բնակիչները փոխհատուցում են պահանջում:
«Մեր ապրուստը գյուղատնտեսությունն է, եթե բերքը կորցնում ենք, զրկվում ենք ձմեռվա ապրուստից: Կաղամբ ենք վաճառում, որ կարողանանք մի երկու կոպեկ փող աշխատել, էդ կաղամբն էլ վնասեց կարկուտը»,– բողոքեցին հողագործները:
Տեղի բնակիչները, սակայն, հույս չունեն, որ պետությունը կաջակցի իրենց:
Բնական աղետից տուժած համայնքների մեծ մասում հակակարկտային կայանքներ չկան տեղադրված»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55