ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը և այլք: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը և Ռուստամ Մախմուդյանը:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան՝ Էդուարդ Շարմազանովը եղբայրական է գնահատել հայ-եզդիական դարավոր հարաբերությունները և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին և նշել, որ այսուհետ խորհրդարանում իրենց տեղերն ունեն և իրենց խնդիրների մասին կարող են բարձրաձայնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած ճանապարհին` ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է մարդկության դեմ կատարված և կատարվող հանցագործությունների դեմ միասնական պայքարն ու այլ, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերի շուրջ համախմբումը:
Խոսելով եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների վերաբերյալ` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դեռևս 2014 թվականին դատապարտել է Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային բռնություններն ու հանցագործությունները:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ գալիք տարի լրանում է ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի» 70-ամյակը, և Հայաստանն այս շրջանակներում հանդես է գալու նոր նախաձեռնություններով՝ ընդդեմ ցեղասպան քաղաքականության:
Հանդիպման ընթացքում հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար և ընդգծել հայ և եզդի ժողովուրդների՝ պատմության քառուղիներում ունեցած ընդհանրություններն ու անցած ճանապարհը, կարևորել ապագային ուղղված նրանց միասնական քայլերը:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը կարևորել է ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված՝ երկու ժողովուրդների ջանքերի համախմբումը, անհրաժեշտ համարել եզդիների նկատմամբ իրականացված հանցագործությունների դատապարտումը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55