Հայաստան-Էստոնիա հարաբերությունների 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի առթիվ սեպտեմբերի 28-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինի Մայր տաճարում կազմակերպել էր համերգ, որին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնահարուհի Թերեզա Ոսկանյանը:
Սկզբում հնչել է Տալլինի արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլմայի ուղերձը, որով կարևորվեց Հայաստան-Էստոնիա հարաբերությունների 25-ամյակին նվիրված գլխավոր միջոցառման անցկացումը Տալլինի կենտրոնական եկեղեցում:
Բացման ելույթով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ Հայաստան-Էստոնիա հարաբերությունների 25-ամյակին, ինչպես նաև հայ-էստոնական շուրջ երկուհարյուրամյա պատմությանը: Դեսպանը նշեց, որ 19-րդ դարում երկու ժողովուրդներին հատուկ էին որոշ ընդհանրություններ. այդ ժամանակաշրջանում թե՛ էստոներեն և թե՛ հայերեն լեզուների արդիականացում է տեղի ունեցել: Երկու ժողովուրդների՝ հանուն անկախության պայքարը նույնպես որոշ ընդհանրություններ ունի: Դեսպան Մկրտչյանը վերհիշեց էստոնացի միսիոներ Հեդվիգ Բյուլի՝ Հայոց ցեղասպանությունից հազարավոր հայ որբերի փրկելու և նրանց կրթելու սրբազան առաքելությունը: Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Էստոնիայի ժողովրդին 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո տրամադրած աջակցության համար: Դեսպանը նշեց, որ արդի փուլում հայերն ու էստոնացիները ոգեշնչվել են մեկը մյուսի անկախության շարժումներով և աջակցել են մեկմեկու: «Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը. բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը համապատասխանաբար մեծ նշանակություն է տրվում մեր երկու երկրների ղեկավարությունների կողմից, և ես ուրախ եմ, որ առկա է երկկողմ հետաքրքրվածություն այդ ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ», – նշեց Տիգրան Մկրտչյանը:
Համերգին ներկա էին Էստոնիայի Ռիիգիկոգուի առաջին փոխխոսնակ Էնն Էեսման, պատգամավորներ, Էստոնիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, էստոնահայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգի ընթացքում հնչեցին Նարեկացու, Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Հենդելի, Բախի, Սեն-Սանսի և այլ ստեղծագործություններ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26