ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ–ից, ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության և հեղինակության բարձրացման կարևորությունը:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անվտանգության մասին խոսելիս պիտի հաշվի առնել թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները և օժանդակել, որպեսզի մասնակից երկրները գիտակցեն կազմակերպության նշանակությունն անվտանգության պահպանման հարցում: Արա Բաբլոյանը նշել է. «Չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է քաղաքական կամք ու երկխոսելու ցանկություն, եւ ամենաբարդ հարցերն անգամ լուծումներ կստանան»:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված քայլերը, կառուցողական մոտեցումներն ու միջազգային հարթակներում համագործակցելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. չէ՞ որ ամեն ինչի կենտրոնում մարդն է՝ անկախ ազգությունից և կրոնից»:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել իրենց դիտարկումները՝ կազմակերպության գործունեության, մասնակից երկրների միջեւ համագործակցության և իրենց համար օրակարգային հարցերին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ:
Արա Բաբլոյանը պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք և նոր ձեռքբերումներ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26