Լոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում իր նկատմամբ բռնություն են գործադրել, խոչընդոտել իր մասնագիտական օրինական գործունեությանը՝ մասնավորապես թույլ չտալով լուսանկարել իրականացվող ասֆալտապատման աշխատանքները։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանը հայտնել էր, թե Սեպտեմբերի 28-ի երեկոյան բռնություն է կատարվել իր նկատմամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Նրա խոսքով, ինքը փորձել է լուսանկարել, թե ինչպես են հորդառատ անձրեւի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում:
«Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան»,- հայտնել էր Նարինե Ավետիսյանը եւ նշել, որ դիմել է ոստիկանություն:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26