«Ժամանակ» թերթը գրում է.
«Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձեւին ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը եւ թե՛ ըմբշամարտը որեւէ խնդիր չունեն»:
Հրաչյա Ռոստոմյանը, լինելով կառավարության անդամ, կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի հայ մեծագույն բարերար լինելու հանգամանքը, եւ Գագիկ Ծառուկյանին գերադասում է Կարապետյանից: Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը:
Բայց Ռոտոմյանի հայտարարությունից անցել է երկու օր, եւ նա շարունակում է պաշտոնավարել: Գաղտնիք չէ, որ Ռոստոմյանը այդ պաշտոնում է Գագիկ Ծառուկյանի քվոտայով:
Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը եւս համաձայն է Ռոստոմյանի ձեւակերպումների հետ:
Ստացվում է, որ Ռոստոմյանի հայտարարությունը հավանության է արժանացել եւ՛ Ծառուկյանի, եւ՛ Սարգսյանի կողմից: Միակ մարդը, ով հայտարարություն տարածեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, նրա եղբայրն էր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, եւ առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, եւ ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55