ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդան-Շինուհայր օդային գծի կառուցման կապալառու հնդկական «Կալպառու» ընկերության միջազգային նախագծերի բիզնես զարգացման գծով գլխավոր տնօրեն Փյունիթ Խեյրի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։ Քննարկվել են էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է աշխատանքների կատարման ընթացքը։ Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի շրջանակներում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրներին։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգահամակարգի հուսալիությունը, բարձրացնել թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55