ARM | RUS |

Ես հավատում եմ, որ հեռու չէ ոսկեգործության ծաղկման ոսկե դարը Հայաստանում

30.09.17 | 11:57

«Վաղարշ եւ որդիներ» կոնցեռնի նախագահ


Ոսկին ազնիվ մե֊տաղ է եւ պահանջում է առավելագույն ազնվություն

եւ նվիրում:

Դա ոսկե կանոն է, որ պետք է պահպանել:

-Պարո՛ն Աբրահամյան, Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երբ երկրում դեռ ձևավորված չէր տնտեսական դաշտը, Դուք առաջինն էիք, ով նախաձեռնեց ստեղծել «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրը: Կխնդրեմ նախ պատմեք` ինչպիսի՞ ուղի եք անցել, և ինչպե՞ս տարավ Ձեզ այդ ուղին դեպի ոսկու աշխարհ:


-Կարծում եմ` ձգտումներ և նպատակներ ունեցող մարդը, ով նաև աշխատասեր է ու ազնիվ, առավել հեշտությամբ է գտնում կյանքի իր ուղին և դրսևորելով տարիների ընթացքում կուտակած գիտելիքներն ու փորձը` իրականություն դարձնում իր ցանկությունները:
Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը: Բուհն ավարտելուց հետո կատարել եմ տարբեր աշխատանքներ, փորձել ուժերս հիմնականում ոսկեգործության ոլորտում: Հասնելով որոշակի հաջողությունների՝ որոշեցի հանդես գալ անհատական բիզնես նախաձեռնությամբ: Այդ տարիներին մեր երկրի տնտեսական դաշտը դեռ չէր ձևավորվել, ոսկու առևտուրն ընթանում էր Երևան քաղաքի տարբեր փողոցներում, այգիներում, և ես մտածեցի, որ կարելի է համախմբել բոլոր ոսկեգործներին մեկ վայրում՝ ստեղծելով ոսկու առք ու վաճառքի համար նախատեսված մեկ ընդհանուր առևտրի կենտրոն, ապահովելով առևտրի քաղաքակիրթ և հարմարավետ պայմաններ: Իհարկե, ինչպես ամեն նոր բան, այնպես էլ իմ նախաձեռնությունը սկզբում ոչ բոլորի կողմից ողջունվեց. երբ 1993թ. «Ոսկու շուկա» առևտրա-արտադրական համալիրը (հետագայում` «Ոսկու աշխարհ») սկսեց իր գործունեությունը, դրանում ընդամենը 80-90 վաճառասեղան էր գործում, իսկ հետագայում վաճառասեղանների և արտադրամասերի թիվը գնալով ավելացավ, և այսօր հասնում է մինչև 800-ի: Պետք է ավելացնեմ, որ մեր համալիրում գործում են արդի տեխնոլոգիաներով հագեցած մեծ թվով արտադրամասեր, որոնք իրենց արտադրանքը սպառողի դատին են ներկայացնում մեզ մոտ գործող իրենց խանութ-սրահներում:

-Ինչո՞վ Ձեզ գրավեց ոսկու աշխարհը, ինչո՞ւ հենց այդ ոլորտն ընտրեցիք:

-Ինչպե՞ս կարող է ոսկու աշխարհը չգրավել մարդուն (ժպտում է): Այն, ինչի մեջ արվեստ կա, գեղեցկություն, փայլ, երևակայություն, չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Հաճելի է, երբ աշխատում ես գեղեցիկի հետ, երբ թողարկում ես արտադրանք, որն ուրախություն և տոն է պարգևում մարդկանց: Ես սիրում եմ իմ աշխատանքը: Բայց այս գործում մի շատ կարևոր առանձնահատկություն կա՝ ոսկին ազնիվ մետաղ է, ու պահանջում է առավելագույն ազնվություն և նվիրում: Դա ոսկե կանոն է, որ պետք է պահպանել:

Фото David Manukyan.

-Ինչ վերաբերում է ազնվությանը... անզեն աչքով հնարավոր չէ որոշել ոսկյա զարդի հարգը, ո՞րն է ոսկյա զարդ գնելու առավել խելամիտ տարբերակը կեղծիքից զերծ մնալու համար:

-Ես միշտ ասում եմ՝ պետք է գեղեցիկ զարդ պատրաստվի, թանկ վաճառվի, բայց հարգը տեղը լինի: Պետք է նշեմ, որ այսօր կան արդի սարքավորումներ, որոնք ճշգրտորեն ցույց են տալիս ոսկու հարգը: Դեռևս 1995թ. մենք նախաձեռնեցինք ստեղծել հարգորոշման լաբորատորիա, որն այսօր էլ հաջողությամբ գործում է «Ոսկու աշխարհ» առևտրաարդյունաբերական կենտրոնում` ապահովելով ոսկու հարգորոշման առավելագույն ճշգրտություն, վայելելով վստահություն հասարակության շրջանում: Անգամ տարբեր երկրներից ամեն տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ովքեր արդեն մեր հաճախորդներն են դարձել, ավանդույթի համաձայն` նախապատվություն են տալիս մեր լաբորատորիայի կողմից հարգորոշված «02» կոդով ոսկյա զարդերին:

«Ոսկու աշխարհ» առեւտրա-արտադրական կենտրոնում գործում է

ոսկու հարգորոշման լաբորատորիա, որն աշխատում է առավելագույն

ճշգրտությամբ` վայելելով վստահություն հասարակության շրջանում:


Ինչ վերաբերում է մեր առևտրի համալիրում գործող վաճառասեղաններում և խանութ-սրահներում ներկայացված ոսկյա զարդերի տեսականու հարգորոշված լինելուն, ապա պետք է նշեմ, որ մենք մշտապես հետևում ենք բոլորի աշխատանքին, ժամանակ առ ժամանակ առանց նախազգուշացնելու տարբեր վաճառասեղաններից և խանութ-սրահներից վերցնում ենք զարդեր և մեր լաբորատորիայում հարգորոշում, քանի որ ցանկացած թերացում վնասում է մեր ստեղծած կառույցի հեղինակությանը և երկար տարիների ընթացքում ձեռք բերած վստահությանը: Եվ հուրախություն մեզ՝ մեր առևտրա-արտադրական համալիրում ներկայացված ոսկյա զարդերի հարգը 99.9 տոկոս դեպքերում տեղն է:

-Որքա՞ն է «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի աշխատողների թիվը:


-Կարծում եմ` նրանց թիվը հասնում է շուրջ 5000-ի:

-Անշուշտ, աշխատանքային 25 և ավելի տարիների ընթացքում Դուք ձեռք եք բերել մտերիմ և գործընկերային լավ հարաբերություններ ոսկեգործության ոլորտի առաջատար ընկերությունների շրջանում: Ինչո՞վ է դա օգնում աշխատանքին:


-Կարծում եմ` ամեն ոլորտում պետք է քայլել ժամանակին համընթաց, մշտապես հետևել զարգացումներին, կապ պահպանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայի հետ, ինչի արդյունքում ձևավորվում են համագործակցային, գործընկերային հարաբերություններ: Մենք պարբերաբար հրավերներ ենք ստանում մասնակցելու ոսկերչական ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներից, որոնց մեծամասնությանը մենք, անպայման ներկա ենք գտնվում, հատկապես` իտալական ցուցահանդեսներին, ծանոթանում ոսկեգործության ոլորտում տեղի ունեցող արդի զարգացումներին, նորություններին, գնումներ կատարում և լավագույն օրինակները ցուցադրում մեր ոսկերիչներին և դիզայներներին: Այնուհետև փորձում ենք հայ ոսկերիչների աշխատանքները ներկայացնել այլ երկրներում, կազմակերպել դրանց արտահանման գործընթացը, ստեղծել համագործակցային ամուր կապեր: Այդ առումով բավականին մեծ հաջողությունների ենք հասել. հայ ոսկերիչների աշխատանքը բարձր է գնահատվում հատկապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ մեր արտաքին կապերի աշխարհագրությունը գնալով ընդլայնվի, ինչը կնպաստի նաև երկրի տնտեսության զարգացմանը: Պետք է ավելացնեմ նաև, որ մեր ոսկերիչների և դիզայներների աշխատանքի որակը, ճաշակն ու դիզայներական լուծումները չեն զիջում աշխարհում շատ հայտնի բրենդների արտադրանքին, մենք տաղանդավոր ազգ ենք և պետք է պայքարենք, որպեսզի մեր արտադրանքը ճանաչելի և ընդունելի լինի ողջ աշխարհում:

«Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով ցուցահանդեսը

ավանդական բնույթ կկրի «Ոսկու աշխարհ» առեւտրա-արտադրական համալիրում`

նոր հնարավորություններ եւ ուղիներ բացելով հայ ոսկեգործների համար:

-Ամռանը` հուլիս ամսին, ոսկերչական մեծ ցուցահանդես էիք կազմակերպել, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Ինչո՞ւ որոշեցիք նման նախագիծ իրականացնել:

-Այո՛, հուլիսի 7-9-ը առաջին անգամ «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրում տեղի ունեցավ հայ ոսկեգործների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը՝ «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով: Միջոցառումն իրականացվել է մեր նախաձեռնությամբ և մեր ֆինանսական միջոցներով: Իսկ նպատակը մեկն էր` կազմակերպել ոսկերչական ցուցահանդես և տարբեր երկրներից հրավիրել ոսկեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, որոնք պոտենցիալ գնորդներ են, և նախ ցուցադրել նրանց հայ ոսկերիչների, դիզայներների աշխատանքները, հետո համագործակցության հնարավորություն ընձեռել երկու կողմերին` խթանելով արտահանումը Հայաստանի ոսկեգործության ոլորտում: Ոչ բոլոր ոսկերիչները կամ ոսկերչական ընկերությունները հնարավորություն ունեն ՀՀ-ի սահմաններից դուրս ներկայացնել իրենց գեղեցիկ գործերը, ունենալ համագործակցության հնարավորություն, իսկ նմանատիպ ցուցահանդեսները նպաստում են գործընկերային կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Պետք է նշեմ, որ ցուցահանդես-վաճառքը բավականին հաջող ընթացավ, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 11 երկրից թվով 70 մասնակից: Ցուցահանդեսին իրենց ինքնատիպ զարդերով հյուրերի աչքը շոյեցին և զարմացրեցին հայկական շուրջ 750 ընկերություններ: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն ստացան զրուցելու և ծանոթանալու արտադրողների հետ, տեսնելու նրանց արտադրամասերը, որոնք հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, և լիարժեք պատկերացում կազմել, թե ում կողմից և ինչպես է ստեղծվում ոսկեգործական արտադրանքը: Դա ևս կարևոր առավելություն էր, որը բարձր գնահատվեց նրանց կողմից:

-Ինչպիսի՞ գնահատականների արժանացրին ցուցահանդեսի հյուրերը հայ ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների արտադրանքը:

-Պետք է նշեմ, որ Ռուսաստանի տարբեր շրջաններից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Արաբական Էմիրություններից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից և Վրաստանից ցուցահանդեսին ժամանած հյուրերը տպավորված էին հայկական ոսկերչությամբ, և բոլորն էլ նշում էին, որ հայերի աշխատանքներն իրենց նրբաճաշակ դիզայնով և որակով չեն զիջում աշխարհի առաջատար ընկերությունների գործերին: Արդյունքում` արդեն կնքվել են համագործակցության պայմանագրեր:
Նրանք հիացած էին նաև Հայաստան աշխարհով, քանի որ մենք նրանց համար կազմակերպեցինք հետաքրքիր այցելություններ Հայաստանի պատմական, տեսարժան վայրեր, որպեսզի իրենց տպավորությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին լիարժեք լինի:

Ոսկեգործությունը ՀՀ տնտեսության ամենազարգացած ոլորտներից մեկն է,

որը խթանելու համար պետք է քայլեր ձեռնարկել նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:


-Արդյո՞ք ցուցահանդեսը շարունակական է լինելու:

-Այո՛, տարին երկու անգամ մենք կազմակերպելու ենք նման ցուցահանդես-վաճառք` ներգրավելով հնարավորինս մեծ թվով ընկերությունների աշխարհի տարբեր երկրներից: Կարծում եմ` մեկը կլինի աշնանը` հոկտեմբերի 12-14-ը, «Ոսկե աշուն» տոնակատարությանն ընդառաջ, իսկ մյուսը` ապրիլի 22-24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչպիսի՞ն են Հայաստանում ոսկու շուկայի զարգացման միտումները:


-Կարծում եմ` ոսկեգործությունը ՀՀ տնտեսության ամենազարգացած ոլորտներից մեկն է, որը խթանելու համար պետք է քայլեր ձեռնարկել նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ: Ցանկացած ոլորտ առանց արտահանման չի կարող զարգացում ապրել: Մեր արտադրանքի մեծ սպառող է ռուսաստանյան շուկան, որն այսօր կորցրել է իր նախկին հզորությունները, ինչն ուղղակի ազդեցություն ունի հայաստանյան ոսկեգործության ոլորտի առաջընթացի տեմպերի վրա, գնողունակությունը նվազել է:
Այդուհանդերձ, մենք պետք է աշխատենք նորանոր շուկաներ գրավել, և հայ ոսկերչի ձեռքի աշխատանքը, նրա տաղանդն ու հայ ոսկեգործության դարերից եկող ավանդույթները ներկայանալի դարձնել աշխարհին:

-Պարո՛ն Աբրահամյան, «Ոսկու աշխարհի» գործունեությունը իրականացնում եք ընտանիքով: Հետաքրքիր է, այդպես աշխատելն ավելի հե՞շտ է, թե՞ դժվար:

-Այո՛, մենք ընտանիքով ենք աշխատում՝ ես, կինս և որդիներս: Եթե ընտանիքը համերաշխ է, մեկը մյուսին հարգում և սիրում է, եթե կարողանում են լսել միմյանց կարծիքներն ու առողջ քննարկման արդյունքում հանգել առավել արդյունավետ որոշման, ապա, իհարկե, ավելի նախընտրելի է և հեշտ ընտանիքի անդամների հետ աշխատել: Մենք բոլորս ջանասիրաբար աշխատում ենք, ավելի շատ աշխատում ենք, քան հանգստանում, այլ կերպ հնարավոր չէ հասնել հաջողության:

Ես լավ որդիներ ունեմ եւ հպարտանում եմ նրանցով:


-Ձեր որդին` Արտյոմը, ստեղծել է «Արտյոմս» ոսկյա զարդերի բրենդը, որն աչքի է ընկնում ինքնատիպությամբ, յուրահատուկ դիզայնով, բարձր որակով, որը կարճ ժամանակում հաջողությունների հասավ նաև ՀՀ-ից դուրս, հետաքրքիր է, բրենդի դեռ գաղափարական շրջանում հավանություն տվե՞լ եք Ձեր որդու նախաձեռնությանը, հաճա՞խ եք աջակցում նրան Ձեր խորհուրդներով:

-Իմ երկու որդիները մանուկ հասակից տեսել են իմ և կնոջս աշխատանքը, և որոշ առումով ակամա ներգրավված են եղել դրանում, նրանք գրեթե ամեն ինչ գիտեն այս ոլորտի առանձնահատկությունների, դժվարությունների մասին, ինձ հետ աշխատել են և իրենց կաշվի վրա զգացել ամեն բան: Այսօր ես նրանց շատ բան չունեմ ասելու, և չեմ էլ ցանկանում միջամտել իրենց անհատական նախաձեռնություններին, ուզում եմ իրենք ինքնուրույն հասնեն բարձունքների, արժևորեն իրենց գործադրած ջանքերը և ամուր պահպանեն այն, ինչ ստեղծել են:
Բայց, քանի որ մենք ընտանիքով ենք աշխատում, ապա ամեն նոր նախաձեռնություն, անպայման, քննարկում ենք միմյանց հետ: Երբ Արտյոմն ասաց, որ ցանկանում է ոսկու տեղական արտադրություն սկսել, ստեղծել բրենդ, որը ոսկերչության աշխարհում կներկայացնի Հայաստանը և աչքի կընկնի իր որակով ու դիզայնով, ես ողջունեցի նրա այդ գաղափարը: Ես տեսա հավատ և վստահություն նրա մեջ իր նախագծի հանդեպ, ինձ մնում էր միայն ուրախանալ, որ որդիս մտածում է ոչ միայն անհատական բիզնես ստեղծելու, այլ նաև իր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելու մասին: Որպես հայր` ես կարող էի միայն ուրախանալ և ոգևորել նրան:

Ես իմ ուրախությունն ու երջանկությունը գտնում եմ ընտանիքում եւ աշխատանքում:


-Ի՞նչ գործունեություն է ծավալում Ձեր մյուս որդին` Արթուրը:

-Նա մեզ հետ միասին զբաղվում է «Ոսկու աշխարհ» համալիրի աշխատանքներով, ինչպես նաև ոսկու և թանկարժեք քարերի ներկրմամբ և արտահանմամբ: Նա ևս սիրով ու մեծ պատասխանատվությամբ աշխատում է:
Ես լավ որդիներ ունեմ և հպարտանում եմ նրանցով:

-Երիտասարդ սերունդը բավականին մեծ ներգրավվածություն ունի այսօր ոսկեգործության ոլորտում, գո՞հ եք նրանց աշխատանքից:

-Այո՛, ես հաճախակի մեծ հիացմունք եմ ապրում հայ երիտասարդ դիզայներների, ոսկերիչների աշխատանքից, որը հետ չի մնում իտալական նորաձևությունից: Նախկինում աղջիկները շատ քիչ էին ներգրավված այս ոլորտում, սա հիմնականում տղամարդկային աշխարհ էր, սակայն այսօր մենք ունենք հիանալի աղջիկ դիզայներներ, որոնք շատ տաղանդավոր են և փայլուն աշխատանք են կատարում:

Фото David Manukyan.

-Ի՞նչ ծրագրեր ունեք:


-Ծրագրում ենք ընդլայնել «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի տարածքը, իրականացնել վերանորոգման աշխատանքներ, տեղադրել կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ: Ծրագրում ենք նաև առավել գեղեցիկ դիզայներական լուծում տալ կառույցի ճակատային հատվածին: Բավականին լայնածավալ աշխատանքներ ունենք կատարելու այս տարին:

-Պարո՛ն Աբրահամյան, ես Ձեզ տեսել եմ տարիներ առաջ, Դուք կրում էիք ոսկյա զարդեր, իսկ այսօր գրեթե չեք կրում, ինչո՞ւ:

-Երևի թե տարիները փոխում են մարդուն, նրա ճաշակը, նախապատվությունները: Գուցե այժմ քիչ եմ կրում կամ գրեթե չեմ կրում ոսկյա զարդեր, սակայն, հավատացեք, սերս չի պակասել այս ոլորտի և իմ աշխատանքի հանդեպ: Այժմ կրում եմ մի փոքրիկ ադամանդե մատանի, որը լիովին բավարարում է գեղեցիկը կրելու իմ պահանջմունքը:

-Հետաքրքիր է, ի՞նչ նախապատվություն ունեք ոսկու և թանկարժեք քարերի առումով:


-Նախընտրում եմ սպիտակ ոսկի, իսկ քարերից` ադամանդը:

-Ամենաշատը ի՞նչն է ուրախացնում Ձեզ կյանքում:


-Իմ ուրախությունը, երջանկությունը ես գտնում եմ ընտանիքում և աշխատանքում, ինչպես նաև իմ ընկերական շրջապատում, քանի որ ընկերասեր անձնավորություն եմ:
Այսօր ինձ մեծագույն ուրախություն են պարգևում որդուս` Արթուրի երկու փոքրիկ աղջիկները: Ես անպայման փորձում եմ ժամանակ գտնել թոռնիկներիս համար: Հույս ունեմ, որ ապագայում շատ թոռներ կունենամ, որոնք կյանքս ավելի իմաստալից ու երջանիկ կդարձնեն:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:


-Շատ եմ սիրում հանգստանալ բնության գրկում: Իմ տան դիմաց ունեմ փոքրիկ այգի, որն անձամբ եմ խնամում, այնտեղ աճեցնում եմ աշխարհի տարբեր երկրներից` Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Կիպրոսից, բերված ծաղիկներ, որոնք եզակի են Հայաստանում:
Նաև ամեն տարի ծառատունկ եմ անում Սարալանջի փողոցում, ինքս ջրում եմ ծառերը: Ինչպես նաև շուրջ մի քանի հազար ծառ եմ տնկել Ծաղկաձորում գործող մեր «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի բակում:
Սիրով պահում եմ որսորդական ցեղատեսակի արագավազ շներ, որոնք բազմացնում եմ և նվիրում ընկերներիս, մտերիմներիս, ովքեր ցանկություն ունեն շուն պահելու:
Սիրում եմ նաև ընկերներիս հետ որսի գնալ:
Ինձ համար կյանքում ամենաթանկը հարազատ ու սիրելի մարդկանց սերն ու ջերմ վերաբերմունքն է:

-Ինչի՞ց եք խուսափում կյանքում:


-Երևի թե մարդկային փոխհարաբերություններում խաղաղության, միմյանց հետ ազնիվ և պարզ հարաբերությունների կորստից: Ինքս փորձում եմ չնեղացնել որևէ մեկի և փոխադարձաբար ակնկալում եմ նույնը: Անգամ որդիներիս միշտ ասում եմ, որ հաշվի չառնեն մեր տարիքային տարբերությունը և չկարծեն, թե ես իրենց չեմ հասկանա կամ կփորձեմ ինչ-որ հարցում խոչընդոտել, խնդրում եմ միշտ ազնիվ լինել ինձ հետ և պատմել իրենց մտադրությունների մասին: Ինձ համար կյանքում ամենաթանկը ինձ հարազատ ու սիրելի մարդկանց սերն ու ջերմ վերաբերմունքն է:

-Վերջին` ավանդական հարցս, ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:


-Այսօր առաջին հերթին երազում եմ խաղաղ երկինք ունեցող Հայաստանի մասին: Երազում եմ նաև, որ մեր երկրում գերակայի օրենքը` հասնելով 100 տոկոսի: Այդ դեպքում մեր տնտեսությունը արագ տեմպերով կզարգանա` արձանագրելով տնտեսական մեծ աճ, կբարձրանա բարեկեցության մակարդակը և կարձանագրվի ներգաղթ:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո » N 135 (08/2017թ.)


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44