Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
«Նախքան զորակոչվելս, կարելի է ասել, պատկերացում չունեի դիրքերի ու դիրքապահի ծառայության մասին: Գալով դիրքեր և կատարելով Հայրենիքի պաշտպանի գործը` սկսել եմ ավելի կարևորել «Հայրենիք» հասկացության արժեքն ու էությունը: Չնայած դժվարություններին` մենք գիտակցում ենք մեր գործի կարևորությունը ամբողջ ազգի հարատևման հարցում: Հենց այդ գիտակցումն է պատճառը, որ մեզանից ոչ մեկը չի տրտնջում և ցանկացած պահի պատրաստ է հակառակորդին արժանի հակահարված հասցնել»,- նշում է մեր զրուցակից եֆրեյտոր Գ. Փիրոևը` հավելելով, որ այդ գործում իրեն օգնել և ունեցած փորձը փոխանցել են հրամանատարներն ու ավագ ընկերները:
Եֆրեյտոր Գարիկ Ծերունի Փիրոևը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջի ծրագրավորման բաժնում և 4-րդ կուրսից զորակոչվել զինծառայության:
Ինչպես յուրաքանչյուր բնագավառում` դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ևս եֆրեյտոր Փիրոևը կարևորում է կարգապահությունն ու միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Ինչ վերաբերում է վտանգավորությանն ու վախի զգացողությանը, ապա դա ժամանակի ու գիտակցության խնդիր է: Բոլոր դեպքերում, ինքն անձամբ դիրքերում ծառայելը նախընտրում է մշտական տեղակայման վայրում ծառայելուց, որը դարձել է երկրորդ օջախը: «Չնայած վտանգավորությանն ու պատասխանատվությանը, ես անձամբ նախընտրում եմ դիրքերում ծառայությունը: Մենք մեզ այստեղ ավելի ազատ ենք զգում, ավելի արժևորված մեր կատարած գործում: Պետք է ասեմ, և կարծում եմ` դիրքապահներից շատերն էլ համամիտ են կարծիքիս, որ ժամանակի ընթացքում դիրքը, իրոք, դիրքապահի համար երկրորդ օջախ է դառնում: Եվ ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել: Իսկ դրա համար, ինչպես նաև վտանգի չեզոքացման նպատակով, պետք է ամենայն լրջությամբ կատարենք սեփական պարտականությունները, որպեսզի կարողանանք ժամանակին հավաստանշել հակառակորդի տեղաշարժը և ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր:
Փորձը ցույց է տալիս, որ եթե յուրաքանչյուրը ճշտությամբ կատարի իր պարտականությունները, ապա հակառակորդը կձախողվի իր մտադրություններում: Դա են ապացուցում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձերն ու ապրիլյան մարտական գործողությունները: Ճիշտ է, ապրիլյան գործողությունների ժամանակ ես դիրքերում չէի` նոր էի զորակոչվել ծառայության, բայց գիտեմ, թե ինչպես են ավագ ընկերներս կռվել, ձախողել հակառակորդի մտադրությունները, պաշտպանել այս դիրքը և հենց այս դիրքում կործանել նրանց ուղղաթիռը: Այս ամենը մեզ լրացուցիչ ուժ է տալիս, պարտավորեցնում ավելի պատասխանատվությամբ կատարել մեր պարտականությունները»,- մեզ հետ զրույցում ասաց եֆրեյտոր Փիրոևը` կատակով ավելացնելով, որ, ինչպես ասում են, մենք հայ ենք և ոչնչից չենք վախենում, իսկ դժվարություններն ու խնդիրները հաղթահարելը պարզապես յուրաքանչյուրի առօրյայի մասնիկն է:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26