ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցող երկրները պետք է ունենան միասնական պատկերացումներ և մեթոդաբանություն՝ հիբրիդային հակամարտության ոլորտում առկա մարտահրավերները կառավարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը:
«Ղարաբաղյան հակամարտության մեջ հիբրիդային կոմպոնենտը միշտ է եղել: Իհարկե, ի սկզբանե գերակշռել է ռազմական կոմպոնենտը, սակայն 1994 թվականից ի վեր՝ մենք անընդհատ գտնվել ենք հիբրիդային ազդեցության շրջանակներում, որում առավել մեծ տեղ է ունեցել տեղեկատվական և քարոզչական տարրը: Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքում մենք միշտ բավականին հաջող ենք դրսևորել մեզ և պատշաճ եղանակով պաշտպանել մեր շահերը: Եթե խոսենք ապրիլյան պատերազմի և այդ ընթացքում մեր աշխատանքի մասին, կարող ենք ասել, որ մենք ավելի լավ դիրքերում ենք, քան Ադրբեջանը: Սա հուսադրող է»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ռազմական բաղադրիչը գնալով իր տեղը զիջում է ազդեցության այլ բաղադրիչների՝ կիբեր հարձակումներին, տեղեկատվական-հոգեբանական գործոնին:
«Այս ամեն ավելի մեծ տեղ է սկսել գտնել հակամարտությունների ոլորտում, հետևաբար մենք պարտավոր ենք մեր գործընկերների հետ քննարկել այս հարցերը: Մենք ունենք տարբեր մոտեցումներ, օրենսդրական դաշտ եւ օրենսդրություն, սակայն այս երկխոսությունն անհրաժեշտ է: Տարբերություններ կան, սակայն սպառնալիքները շատ հաճախ միասնական են, հետեւաբար պարտավոր ենք մեր մոտեցումները ընդհանուր հայտարարի բերել»,- եզրափակեց Արման Սաղաթելյանը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44