Մարդու օրն ուղեկցվում է տարատեսակ ձայներով՝ մարդկանց, սարքավորումների, մեքենաների և, իհարկե, բնության: Առօրյայում այդ ամենը մարդու համար աղմուկ է, բայց միասին այդ ձայները կազմում են մեր կյանքի ռիթմի երաժշտությունը: Առանց ձայների ու երաժշտության կիսատ կլինի մեր կյանքը, չէ որ մենք մեր հույզերն ու մտքերը կարող ենք արտահայտել հենց երաժշտության միջոցով. ոմանք երաժշտություն լսելով, իսկ ոմանք՝ ստեղծելով:
Երաժշտությունը մեծ ուժ ունի, բժիշկները բազմիցս նշել են, որ երաժշտությունն օգնում է ակտիվացնել ուղեղի ''ալֆա'' ալիքները , որոնք պատասխանատու են մեր երազանքների եւ հանգստի վիճակի համար:
Երաժշտությունն անգամ քաղաքական կարևոր նշանակություն ունի, քանի որ ցանկացած ազգ ու պետություն ունի իր երաժշտությունը, և քիչ չեն դեպքերը, երբ տարբեր պետություններ այս կամ այն երաժշտական գործիքը վերագրում են հենց իրենց ազգին ու պատմությանը՝ ցույց տալու համար, թե ինչ տաղանդավոր ազգ են: Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։ Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանը, աշխարհում առաջինը լինելով, պետականորեն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցական երաժշտության զարգացման համար։
ՅՈՒՆԵՍԿՈ-ն անտարբեր չգտնվեց մեր կյանքի այս կարևոր մասնիկի՝ երաժշտության, նկատմամբ, և 1975-ին ընդունված որոշման համաձայն հոկտեմբերի 1-ը նշվեց որպես Երաժշտության միջազգային օր:
Այս տոնի նախաձեռնողներից մեկը ռուս մոծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է եղել: Տոնը նշվում է ողջ աշխարհում մեծ համերգային ծրագրերով` լավագույն արտիստների մասնակցությամբ: Այս օրը հնչում են համաշխարհային մշակույթի գանձարանի մեջ մտնող երաժշտական ստեղծագործություններ:
Երաժշտության հետ մարդը ծանոթ է շատ հին ժամանակներից: Աֆրիկայի քարանձավերում պահպանվել են անհետացած ցեղերի ժայռանկարներ, որոնց վրա մարդիկ պատկերված են երաժշտական գործիքներով: Իսկ 2000-ին չինացի հնէաբանները երաժշտական գործիքների թանգարան են հայտնաբերել, որը կառուցվել է 2 հազար տարի առաջ` Հան դինաստիայի դարաշրջանում:
Արմինե Բրսոյան
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44