«Ռազմարդյունաբերության զարգացումն այս տարվա շատ կարևոր ուղղություններից մեկն էր: Այս տարի մարտական ծառայության մեջ ամբողջությամբ ներդրել ենք Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման տեսակետից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:
Նա նշեց, որ այնպիսի միջոցներ են, որոնք ոչ միայն գնային առումով առավելություն են տալիս այստեղ արտադրված լինելու տեսակետից, այլ նաև շուկայում չունեն իրենց անալոգները:
«Կարծում եմ՝ դա նաև առաջին քայլն է դեպի մեր հիմնական նպատակ՝ ռազմական արդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն շարժիչներից մեկի վերածելու գաղափարը՝ արտահանում կոնցեպտի վրա ուշադրության դարձնելով»,- ասաց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ այդ տիպի մշակումներով շատ արագ հնարավորություն են ունենալու միջազգային շուկաներում հետաքրքիր դառնալու որպես ոչ միայն զենք, զինամթերք ներկրող երկիր, այլ նաև բարձր տեխնոլոգիաներով մշակված և ստեղծված միջոցների արտահանող երկիր:
Վ. Սարգսյանի խոսքով, սա շատ կարևոր է և գիտական ներուժի լիարժեք օգտագործման, և ռազմարդյունաբերության զարգացման համար առհասարակ:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44