Չնախատեսված վայրում աղբ թափելու համար «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված 1857 դեպքերի պատասխանատու 916 անձինք հայտնաբերվել են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Ավետյանը՝ տեղեկացնելով, որ նրանց նկատմամբ կիրառվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ներկայումս սահմանվող պատիժները, որոնք առաջիկայում կխստացվեն նախատեսվող փոփոխություններով:
Ճանապարհային ոստիկանությունը՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, մի շարք միջոցառումներ է ձեռնարկել չնախատեսված վայրում աղբ թափողներին հայտնաբերելու ուղղությամբ։ «Հայտնաբերված 1857 դեպքից 1612-ի աղբն արդեն հավաքվել է։ Ընթացքում գտնվող տրանսպորտային միջոցից վարորդի կողմից իրեր նետելու համար կազմվել է 985 արձանագրություն։ Ճանապարհին շինարարական կամ այլ առարկաներ թողնելու վերաբերյալ կազմվել է 2 արձանագրություն։ Աշխատանքները շարունակվում են և իրենց արդյունքն են տալիս»,- նշեց Նարինե Ավետյանը։
Նրա խոսքով՝ աղբահանության համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներում առաջնահերթ անհրաժեշտ է օրենսդրական դաշտի բարեփոխումներ կատարել։
«Մենք վերլուծել ենք ամբողջ օրենսդրական դաշտը ու բացահայտել ենք մի շարք աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն։ Աշխատանքներում ներառվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը մենք մշակել ենք։ Այն արդեն քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, ներկայացվել են առաջարկները, և մոտ ժամանակներս նախագիծը կներկայացվի Կառավարություն»,- նշեց Նարինե Ավետյանը։
Նախագծի համաձայն՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար տարբեր չափերի տուգանքներ են նախատեսվում։ «Մինչև երկու կգ թափոնը չնախատեսված վայրում թափելու համար նախատեսվում է սահմանել նվազագույն աշխատավարձի 16-ապատիկի չափով տուգանք։ Բնակելի շենքից կամ այլ շինությունից աղբ թափելու դեպքում քաղաքացիների նկատմամբ կկիրառվի 20-ապատիկի չափով տուգանք։ Մինչև 5 անվադող թափելու դեպքում (բացառությամբ հեծանիվի) տուգանք կարող է սահմանվել նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով»,- ասաց վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նախատեսվում է տուգանքներ սահմանել նաև էլեկտրական կուտակիչներ, մարտկոցներ, ընտանի և այլ կենդանիների դիակներ և շինարարական աղբ թափելու դեպքում։
«Ինժեներական սարքավորումներ, մեծ չափերի շինարարական աղբ թափելու պարագայում ֆիզիկական անձինք կտուգանվեն 100-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար կկիրառվի տուգանք 300-ապատիկի չափով։ Կենդանիների մինչև 20 կգ զանգվածով դիակ թափելու դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով տուգանք ենք նախատեսում, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 100-ապատիկի»,- շեշտեց Ավետյանը։
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նույն արարքը երկու և ավելի անգամ կրկնելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում կամ եռապատկվում է։
Նախագիծն արդեն իսկ հանրային քննարկման դրվել է և առաջիկայում նախատեսվում է վերջնական նախապատրաստել և ներկայացնել Կառավարություն։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26