Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը նախաձեռնել է «Ժառանգությունը և բնությունը. հնարավորությունների բնատեսարան» խորագրով ավելի քան երեք տասնյակ ակցիաներ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի էկոնոմիկայի նախարարությունից, անցած երկու օրերի ընթացքում Արցախում կազմակերպվել են օրվա թեմային համահունչ դասընթացներ և ֆիլմերի ցուցադրություններ, բաց դռների օրեր, այցելություններ բնական և պատմամշակութային հուշարձանների տարածքներ, հանդիպում-քննարկումներ: Միջոցառումները հիմնականում կայացել են համայնքների բնական վայրերում, պետական արգելոցներում, բնական և պատմական հուշարձանների տարածքներում:
Տիգրանակերտի արգելոցում ֆիզիկական սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար կազմակերպված էքսկուրսիայի ընթացքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ընդգծել է մշակութային ժառանգության վայրերի հասանելիության կարևորությունը և համոզմունք հայտնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության վերաբերյալ:
Եվրոպական ժառանգության օրերը նշվում են 1985 թվականից, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճարտարապետական ժառանգության համար պատասխանատու նախարարների համաժողովի որոշմամբ: Ակցիային միացել են ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախը:
Նշենք, որ Արցախի Հանրապետությունը միացել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին և հնագիտական ժառանգության պահպանության մասին կոնվենցիաներին 2015 թվականին:
.jpg?1506944968468)
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26