ARM | RUS |

Փոփոխություններ կամ ռազմավարական ինքնասպանություն. Վահե Հովհաննիսյանի նամակը «2018-ի ապրիլի» վարչապետին

03.10.17 | 13:39

Ակնհայտ է, որ Հայաստանին պետք են փոփոխություններ, որոնք կհանգեցնեն պետության «կլասի», կարգի, քաշային կատեգորիայի վերափոխմանը։ Այս մասին նշված է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի բաց նամակում, որը նա հասցեագրել է 2018-ի ապրիլից հետո վարչապետ պաշտոնը զբաղեցնողին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Պետք են այնպիսի փոփոխություններ, որ դեպի Հայաստան կձգեն հայերին (եւ ոչ միայն)՝ այստեղ ապրելու եւ գործելու։ Սա է միակ ճանապարհը՝ դիմակայելու կազմակերպված շրջափակմանը, տարածաշրջանային նախագծերից Հայաստանի դուրս մնալուն, արտագաղթին։

Ակնհայտ է նաեւ, որ խոշոր փոփոխությունների համար պետք է չվախենալ բոլորովին նոր լուծումներից, փոխել ընդհանրապես իրավիճակին նայելու անկյունը։

Առանձնացնենք երեք նպատակ, որոնց ուղղությամբ քայլերը կբերեն մեծ հեռանկարների.

ա/ Ստեղծել հասարակություն

բ/ Թվայնացնել պետությունը

գ/ Ձեւավորել աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգ

Առաջին հայացքից այս երեք խնդիրները կարող են անսպասելի եւ գուցե անհասկանալի թվալ, իրար հետ ուղղակիորեն չկապվող, սակայն սրանք պրագմատիկ ու Հայաստանի համար առանցքային նպատակներ են։ Իմ հոդվածաշարը ցանկանում եմ սկսել առաջին կետից։

Ստեղծել հասարակություն

Մենք մոտ ենք «պետություն առանց հասարակության» իրավիճակին։ Խաթարված են հասարակական արժեքների, հասարակական «չի կարելիի», արգելքների, տաբուների համակարգերը։ Չկա հասարակություն, որից կարելի է քաշվել, ամաչել։ Չկա հասարակություն, որը գիտե՝ որն է լավը, որը՝ վատը, որն է կարելի, որը՝ ոչ։ Ով է հերոսը, ով՝ դավաճանը, ով է սկզբունքայինը, ով՝ կոնֆորմիստը։ Ով է գողականը, ով՝ մտավորականը, եւ այլն։

Սովետահայ հասարակության արժեհամակարգը սպառել է իր վերջին մնացորդները, այն այլեւս չկա։ Իր լավ ու վատ կողմերով՝ այն ինչ-որ ժամանակ հայ ժողովրդի համար ծառայել է որպես արժեհամակարգ։ Հինը սպառվել է, իսկ նորը, բազմաթիվ հարվածների ու ցնցումների արդյունքում, այդպես էլ չի ձեւավորվել։ Կան առողջ սաղմեր, որոնք դեռեւս ինկուբացիոն շրջանում են, թույլ են եւ կարիք ունեն բարենպաստ պայմանների։ Մնացածը հասարակություն չէ։ Մնացածը բնակչություն է։

Պետությունն ապրում է հասարակական բեսպրեդելի պայմաններում։ Այս պայմաններում լուրջ չէ խոսել պետական մտածողության մասին։ Բնակչությունը չի կարող ունենալ պետական մտածողություն, պետական մտածողություն ունենում են հասարակությունները։ Հասարակության բացակայության պարագայում քիչ թե շատ մեծ արժեքներ ստեղծելը, քիչ թե շատ մեծ նպատակներ դնելը եւ իրականացնելը, պետության առողջ զարգացումն ուղղակի հնարավոր չէ։ Հասարակական բեսպրեդելի պայմաններում ճիշտը նա է, ով ուժեղ է։ Բայց սա էլ կայունություն չի ապահովում, որովհետեւ մի դրվագում ուժեղ կարող է լինել իշխանությունը, այլ դեպքում՝ ամբոխը, մի դեպքում՝ ուժայինները, այլ դեպքում՝ կրիմինալը, մի փուլում՝ մեծահարուստները, այլ փուլում՝ փողոցում հայտնված կիսաքաղց հարյուր հազարները։ Ոչ ոք ապահովագրված չէ։

Հասարակությանը պետք է կրթել, կրթել եւ կրկին կրթել։ Ստանդարտ, մաշված մեխանիզմներով, դատարկ քարոզներով ոչինչ անել հնարավոր չէ։ Պետք է գտնվեն նոր մեխանիզմներ, նոր ձեւաչափեր, նոր ժանրեր, նոր հարթակներ, նոր մարդիկ։ Պետք է օգտագործել նոր տեխնոլոգիաների լայն հնարավորությունները։

Հասարակություն ստեղծելու համար պետք է փորձել հասկանալ նաեւ՝ ինչպե՞ս են հավասարներից ծնվում առաջնորդները, բարեփոխիչները։ Ինչպե՞ս է գորշությունից մեկը պոկվում ու փոխում պատմության անիվը։ Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ Հայաստանում։ Ո՞վ կզգա իր բաժին պատասխանատվությունը եւ կիրականացնի Հայաստանում նոր հասարակություն ձեւավորելու բարդ գործը՝ դառնալով բնական լիդեր։

Դասական բոլոր տարբերակները սին են. ստեղծագործական միություններից որեւէ մեկի ղեկավարը հասարակությանը բան չի ասում, բազմաթիվ թատրոնների ղեկավարները բան չեն ասում, տասնյակներով մեդալակիր ու շքանշանակիր արվեստագետները բան չեն ասում, բուհերի ռեկտորները բան չեն ասում։ Բացառություններն այստեղ այնքան քիչ են, որ միայն շեշտում են մեծամասնության լռությունը։ Տեսե՞լ եք երբեւէ, որ այս մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կրթել հասարակությանը, որեւէ բան ասեն՝ պետության հետ կապված որեւէ հարցի շուրջ տեսակետ հայտնեն ու պաշտպանեն։ Այնպես, ինչպես լինում է այլ պետություններում։

Ուրեմն՝ պետք են նոր մարդիկ, նոր ձեւաչափեր, նոր կերպարներ, որոնք կունենան աշխատանքի հարթակ եւ աշխատելու ռեսուրս։

Օգնել՝ կրթելով։

Նոր հասարակության ստեղծման հաջորդ ուղղությունը օրենքներն են ու դրանց կոշտ կիրարկումը։

Թույլ եւ անպաշտպան մարդու վրա չեն ծիծաղում, չեն ծաղրում, նրան օգնում են։ Քաղաքակրթությունը երկար դարերի ընթացքում հասել է այս գիտակցությանը։ Նույնը վերաբերում է հասարակություններին։ Թույլ եւ չկայացած հասարակություններին պետք է ոչ թե շահագործել, այլ՝ օգնել։ Օգնել, որ զարգանան, որ դառնան ոչ անօգնական, որ հետո հենց իրենք օգնեն պետությանը՝ զարգանալ։

Մեքենաների ամրագոտիների նախադեպը լավագույն հայաստանյան օրինակներից է։ Բոլորը հրաժարվում էին կապել՝ հայկական գոռոզությունը, գավառական տղայականությունը, տարրական անգրագիտությունը գերիշխող էին։ Օրենքի կիրարկմանը խստորեն հետեւելուց հետո, այսօր Հայաստանում վարորդների ճնշող մեծամասնությունը կապում է ամրագոտիները, եւ դա շահավետ է հենց կապողին։ Հասարակությունը մի հարցում կրթվեց, եւ դա արվեց իշխանության կոշտ որոշմամբ։

Մենք կարող ենք հավերժ քննարկել ընտրակաշառքների թեման, որն իսկապես սպանում է Հայաստանում ապրելու ցանկությունը, եւ զարմանալ ժողովրդի իրավական անգիտակցության եւ պետական մտածողության բացակայության մասին։ Բայց հերիք է, որ ընտրական մեխանիզմները լինեն այնպիսին, որոնք կնվազեցնեն ընտրակաշառքի հավանականությունը, իսկ իշխանությունն ամրագոտիների օրինակով կոշտ դիրքորոշում կորդեգրի, մեր ժողովուրդը կարճ ժամանակում կդառնա ընտրակաշառք մերժող, իր համոզմունքներով քվեարկող քաղաքակիրթ ժողովուրդ։ Մեկ-երկու այդպիսի ընտրություն, եւ հասարակությունը եւս մեկ կարեւորագույն հարցում կկրթվի։

Իհարկե՝ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ իշխանությունն ինքը ցանկանա փոխել իրավիճակը։ Ներդրել ենք այս ռեյտինգային ընտրական համակարգը, որն ընտրակաշառք բաժանելու համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում, հետո էլ զարմանում ենք եւ դատապարտում ենք, որ սոված հարյուր հազարներն ընտրակաշառք են վերցնում։ Եթե օրենքը թույլ տար, ապա այս ռեյտինգային համակարգի պարագայում որոշ կուսակցություններ կարող էին նույնիսկ իրենց ընտանի կենդանիներին պատգամավոր դարձնել։

Նոր հասարակության ձեւավորման հաջորդ մեխանիզմը ցուցադրական նախադեպերի ստեղծումն է։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ասուլիսում հատուկ շեշտեց կինոռեժիսոր Ռ. Գեւորգյանցի խնդրանքը՝ իր հուղարկավորությանը ծաղկեպսակներ ուղարկելու փոխարեն գումարը փոխանցել զոհված եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամին։ Նրա մահից հետո արեցին ընտանիքի անդամներն այդպես էլ արեցին։ Սա քայլ էր։ Վիգեն Սարգսյանը կարեւորեց դրա նշանակությունը՝ գնահատելով՝ որպես քաղաքացիական դիրքորոշման օրինակ։ Իրոք կարեւոր է, որ նման օրինակները շեշտվեն եւ տարածվեն։ Հասարակությունն ամեն նման քայլից կտեսնի, որ թանկ ծաղկեպսակները, դամբարանները, հուղարկավորության այլ ճոխությունները հանգուցյալի հանդեպ հարգանքի դրեւորումները չեն, որ հարգանքը կարող է դրսեւորվել բոլորովին այլ կերպ։

Իհարկե, նույնը, ավելի մեծ մասշտաբով, վերաբերում է երկրում կատարվող ճոխ հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին եւ այլն։ Միանվագ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ուտելիքի, խմելիքի, ռուս եւ այլ երգիչների վրա։ Սա կատարվում է մոտ մեկ միլիոն աղքատ բնակչություն ունեցող ժողովրդի աչքի առաջ։ Եթե ունենայինք հասարակություն, նման բան չէր լինի, որովհետեւ հաջորդ օրը մամուլը եւ հասարակական կարծիքն ուղղակի կխայտառակեին փաստը։ Սահմանին կանգնած են զինվորականները, ու մենք զոհեր ենք ունենում՝ 18-20 տարեկան տղերք։ Այս պայմաններում արդյոք մեզնից որեւէ մեկն, անկախ իր հարստության չափից, իրավունք ունի ցուցադրական շքեղության։

Ի՞նչ անել. ենթադրենք՝ մեծահարուստը, գեներալը, պետական պաշտոնյան, նախարարը, մարզպետը, մյուսը, չեն հասկանում, որ աղքատ երկրում նման բան չի կարելի անել, որ կարելի է մեկ օրվա համար ծախսվող միլիոնները նվիրաբերել բանակին, հիմնադրամին, սահմանամերձ մի գյուղի, հազար խնդիր ունեցող երկրի մի կետին ու այդպես ավելի լիարժեք կարելի է տոնել։ Այդպես ավելի մեծ հարգանք ու հեղինակություն կարելի է վաստակել։ Ենթադրենք՝ նրանք չեն հասկանում։

Պետական վերնախավի խնդիրը հենց դա բացատրելն է։ Ինչպե՞ս. ուղղակի մերժելով հրավերը՝ շատ խաղաղ, բարեկամաբար, առանց կոնֆլիկտի ասելով, որ ճիշտ չէ իմ եւ մեր մասնակցությունը, հասարակությունը ճիշտ չի ընկալի։ Մեկ–երկու նման մերժում, եւ վստահ եղեք՝ մեծահարուստները, գեներալները, նախարարները եւ այլոք, որոնք մինչ այդ չէին հասկանում ցուցադրական ճոխության ողջ գռեհկությունը, հերթի են կանգնելու իրենց ճոխությունների գումարները այլ կարեւոր գործերի նվիրելու համար։ Մրցակցությունն արդեն այստե՛ղ է գնալու, եւ ոչ թե՝ ում սեղանն էր ավելի ճոխ, կամ ում միջոցառմանը ռուս ո՞ր «մաշվածը» երգեց։

Ընդհանրապես, վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանում սկսի գործել սոցիալապես պատասխանատու բիզնեսի գաղափարը։ Սա իհարկե առանձին հոդվածի թեմա է։

Ես ուշադիր հետեւել եմ Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքներին։ Բոլոր ելույթ ունեցողները կարեւոր խոսքեր են ասել, կարեւոր խնդիրներ են բարձրաձայնել։ Մեկը՝ ռացիոնալ, մյուսն՝ ավելի հուզական. հարցը դա չէ։ Մի շատ կարեւոր, շատ ռացիոնալ բան կարծես թե այդպես էլ չշեշտվեց։ Մարտահրավերներին դիմակայելու, պետությունը պահել-չպահելու հարցը լուծելու է Հայաստանում եւ Արցախում ապրող մարդը։ Վերնախավը պետք է օգնի, որ այդ 2-3 միլիոն մարդը ձեւավորի հասարակություն՝ առողջ, ժամանակակից հայաստանյան հասարակություն։ Սփյուռքի վերնախավն այս հարցում էապես կարող է օգնել։ Մի քանի սերունդ արեւմտյան արժեքներով ապրող շերտը կարող է օգնել։ Պետք է օգտագործել սա, փորձել ձեւավորել ընդհանուր նոր, համահայկական հասարակություն կրթելու, քաղաքացի ձեւավորելուն ուղղված հարթակներ կամ մեխանիզմներ։ Այն պահից, երբ Հայաստանն ունեցավ հասարակություն, մեզ այլեւս ոչ ոք դաս չի տա, բարոյականություն եւ հայրենասիրության դասախոսություններ չի կարդա, պետություն պահելու քարոզ եւ հավերժ պայքարի կոչեր չի հնչեցնի՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Հասարակության ձեւավորումը տասնամյակների խնդիր չէ, ամենեւին. քայլերը պետք է անել հենց հիմա, արդյունքները մեզ արագ են պետք։

Արտագաղթում է բնակչությունը, հասարակությունները չեն արտագաղթում։ Միայն հասարակությունը կարող է գտնել Ղարաբաղի խնդրի լուծման բանալին, հասարակությունը կարող է հասկանալ՝ ինչ է փոխզիջումը, իսկ բնակչությունը կա՛մ պահանջելու է Բաքուն, կա՛մ հանձնելու է Ստեփանակերտը՝ կախված իրավիճակից։

Հասարակությունները միշտ ունենում են ինքնակարգավորման մեխանիզմներ, հասարակությունների մոտ ռացիոնալ ինքնապաշտպանության զգացումը միշտ արթուն է. ժողովուրդների մոտ, ցավոք, միշտ չէ այդպես։ Իսկանդեր ունեցող բնակչությանը կարելի է հաղթել, իսկանդեր ունեցող հասարակությանը՝ երբեք։ Կգտնվի՞ այն մարդը, որը կկարեւորի սա։ Կգտնվի՞ այն մարդը, որը համոզված կլինի, որ պետության զարգացման նախապայմանը նոր հասարակությունն է։ Ես չգիտեմ։ Դրա համար պետք է նախ՝ ինքդ կրես այդ արժեքները, եւ հետո՝ ունենաս ռեսուրսներ եւ լծակներ։ Նման պոտենցիալով անհատների ցանկն այսօր ակնհայտ սահմանափակ է։


Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված...

16:25

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ...

16:09

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների գործողությունների մասին

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների...

15:44

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն...

15:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44