ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին: Հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը:
«ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է երկու կարևոր ծրագիր՝ ԵՄ-ն հանուն բիզնեսի և ԵՄ-ն հանուն նորարարության: Երեկ Հայաստանում էր հանձնակատար Հաանը, ով վերահաստատեց մեր պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին»,-ասաց Հոա Բին Աջեմյանը:
Աջեմյանը ներկայացրեց ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունը Հայաստանին: Նրա խոսքով՝ իրենք օժանդակություն են ցուցաբերում բիզնես միջավայրի, ֆինանսների հասանելիության, կրթության և ներկայացվածության ուղղությամբ: «Մենք սերտորեն աշխատում ենք կառավարության հետ գործարարության միջավայրը, դատաիրավական համակարգի անկախությունը բարելավելու ուղղությամբ: Օժանդակում ենք ՓՄՁ-ների ֆինանսների հասանելիության բարելավմանը վարկավորման տեսքով»,-ասաց Աջեմյանը:
Նրա կարծիքով՝ զարգացումը խթանող կարևոր գործոններից է կրթությունը: Հետևաբար` օժանդակում են նաև միջին մասնագիտական կրթություն իրականացնող 15 հաստատությունների և 20 բուհերի՝ տեմպուս ծրագրերի միջոցով:
«23 մլն եվրո արժողությամբ «Եվրամիությունը հանուն նորարարության» օժանդակման մեր նոր ծրագիրը հիմնականում կենտրոնանում է բնագիտական առարկաների կրթության խրախուսման կամ խորացման ուղղությամբ: Այդ ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք ԹՈՒՄՈ կենտրոնի և ԿԳՆ-ի հետ: Ներկայանալի դարձնելու առումով ԵՄ-ն Հորիզոն 2020 ծրագրով օժանդակում է գիտահետազոտական ծրագրերին »,-եզրափակեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22