Ջավախքում կրքերն արդեն հանդարտվել են և որոշվել է, որ խնդիրը պետք է լուծվի հոգևոր դաշտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության` ծնունդով Ջավախքից պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Ջավախքում հայ բնակիչների և ոստիկանների միջև բախումներին:
«Բավականին ընդունելի որոշում է կայացվել: Սա եկեղեցական հարց է, և չպետք է քաղաքականացվի: Սա չպետք է վնասի բնակչության և իշխանությունների հարաբերություններին, և ընդհանրապես, հայ-վրացական հարաբերություններին: Անտեղի լարվածություն է առաջացել, որ երրորդ ուժի՝ Ադրբեջանի, ջրաղացին է ջուր լցնում»,- նշեց պատգամավորը:
Նրա տեղեկացմամբ՝ Ջավախքում հայ բնակիչների և ոստիկանների միջև բախումը մեծ արձագանք է գտել ադրբեջանական մամուլում, սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմը արդեն սկսել է հայտարարել, թե իբր հայերը անջատողական են, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ջավախքի Գումբուրդո քաղաքում բախումներ են տեղի ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև: Քաղաքում բնակվող հայերը ցանկանում էին խաչքար տեղադրել վերանորոգման մեջ գտնվող եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկորների վերաթաղման վայրում, բայց ոստիկանությունը թույլ չի տվել նրանց ներս մտնել բակ՝ բացատրելով, որ նրանք նման հրաման ունեն: Բախումների հետևանքով վիրավորվել են գյուղի բնակիչներ և մի քանի ոստիկան, ինչպես նաև ձերբակալվել է գյուղի երկու բնակիչ:
Շիրակ Թորոսյանի խոսքով՝ խաչքարի տեղադրումը վաղուց պլանավորված է եղել, բայց իշխանություններն առաջարկել էին հետաձգել այն մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ավարտվեն, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերին:
«Վիրահայոց թեմի առաջնորդի և Ջավախքի վրաց հոգևոր առաջնորդի միջև համաձայնություն է եղել, ըստ որի՝ խաչքարը պետք է տեղադրվի: Գյուղացիները փորձել են տեղադրել, որն էլ առաջացրել է իշխանությունների անհամաձայնությունը: Հետագայում Ջավախքի վրաց հոգևոր առաջնորդը հայտարարվեց, որ նման փոխհամաձայնություն չի եղել: Հակասական տեղեկություններ են հասնում»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ եթե նման միջադեպերը շարունակական լինեն, բնականաբար, կազդեն երկկողմ հարաբերությունների վրա: Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է ավելի բարյացակամ լինեն, բնակչությունն էլ ավելի ըմբռնող, որպեսզի նման կոնֆլիկտներ չառաջանան:
«Հետաքրքիր է, որ այսպիսի կոնֆլիկտ է առաջանում, երբ տարվա մեջ Ջավախքում տասնյակ խաչքարեր են տեղադրվում և եկեղեցիներ են վերանորոգվում կամ կառուցվում: Այստեղ հավանաբար սադրանք կա և ցանկություն կա ՏԻՄ ընտրությունների նախօրեին սրել իրավիճակը»,- նկատեց Շիրակ Թորոսյան:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26