Պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` ներկայացնելով 2017 թվականի 9 ամսվա գործունեության արդյունքները:
«2017 թվականի 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ` ներառյալ ԱԱՀ-ի գումարները: Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամտային աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս:
640.7 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 219.7 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից: Հարկային մարմինների մասով աճը կազմել է 39.9 մլրդ դրամ կամ 6.7 տոկոս, իսկ մաքսային մասով` 34 մլրդ կամ 18.3 տոկոս»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ առանց ԱԱՀ-ի հետ վերադարձի հարկային եկամուտները կազմել են 818.5 մլրդ դրամ, ինչը 8.8 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նրա խոսքով՝ մուտքերի ապահովումը եղել է հարկային վարչարարության բարձրացման շնորհիվ` գերավճարների, ապառքների, ստուգումների կրճատման պայմաններում: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճարները նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորությունները` ապառքները, 2016 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:
2016 թվականի սեպտեմբերից սկսած՝ 1 տարվա ընթացքում շուրջ 47.8 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում 34.3 տոկոսով կրճատվել է հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակը: Վարդան Հարությունյանի խոսքով, դա արդյունք է ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության ավտոմատ համակարգի կատարելագործման, որի շնորհիվ հարկային ստուգումներն առավել հասցեական ու արդյունավետ են դարձել:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15