Չեխիայում հայտնի «Մարլենկա ինթերնեշնլ» ընկերության հայազգի ղեկավար Գևորգ Ավետիսյանի խոսքով՝ չեխական ընկերություններն առավել շատ հետաքրքրված են էներգետիկ ոլորտով: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե որքան էլ նրանք այս ոլորտում մեծ երկրների շուկաներ են գրավել, պակաս հետաքրքրված չեն նաև փոքր երկրների շուկաներով:
«Ինձ թվում է՝ նրանց Հայաստանն էլ է հետաքրքրում: Այստեղ եկած բոլոր չեխական կազմակերպություններին էլ հետաքրքրում է նոր շուկաներ գրավելը, անկախ նրանից՝ երկիրը մեծ է, թե փոքր: Դա երկրին վարկանիշ է բերում, թեկուզ այս երկրից քիչ եկամուտ կա, մեծ երկրից՝ ավելի շատ: Իսկական բիզնեսը չի թերագնահատում փոքր շուկաները»,- ասաց նա:
Գևորգ Ավետիսյանն այստեղ է Հայաստանի զարգացման հիմնադրամի և Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության կազմակերպած «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովին մասնակցելու համար:
Նա նկատեց, որ չեխ գործարարներն անգամ Աֆղանստանում, Սիրիայում, որտեղ մշտապես ավերածություններ են լինում, ներդրումներ անում են: «Հայկական շուկան ինձ ամենաշատը գրավում է նրանով պայմանավորված, որ սա իմ երկիրն է: Իմ սրտից բխող մի բան է, որ իմ հայրենիքում նույնպես իմ արտադրանքը լինի: Շատ ուրախ եմ, որ այսօր 3-4, բավականին հայտնի մեծ կազմակերպություններ հետաքրքրություն ցուցաբերեցին իմ արտադրանքի նկատմամբ»,- ասաց նա:
Գևորգ Ավետիսյանը նշեց, որ ինքն անձամբ դեռևս հայաստանյան շուկայում չի աշխատել, անմիջական առնչություն չի ունեցել ոլորտի խնդիրների հետ, միայն հեռվից լսել է, որ խնդիրներ կան: «Լսել եմ, որ մարդկանց մեջ վախ կա այստեղ ներդրումներ անելու: Ինձ թվում է՝ մարդիկ կան, որոնք խնդիրներ ունենալով բարձրաձայնել են, բայց մարդիկ էլ կան, որ ընդհանրապես խնդիր չեն էլ ունեցել այստեղ: Ես իմ մասին չեմ կարող ասել, բայց լսել եմ, որ անվստահություն կա այստեղ, վախ կա, որ եթե ներդնեն, խնդիրների առաջ են կանգնելու, հարկային խնդիրներ են ունենալու»,- ասաց նա:
Գևորգ Ավետիսյանը դրական հանգամանք համարեց նաև այն, որ Հայաստանը` ԵԱՏՄ անդամ լինելով, կարող է համագործակցել նաև Եվրամիության հետ. «Ես ուզում եմ հասկանալ՝ ճի՞շտ է դա, որ Հայաստանը կարող է Եվրամիության շուկա դուրս գալ՝ ԵԱՏՄ անդամ լինելով: Կարծեմ՝ չեն թողնի: Եթե թողնեին, շատ լավ կլիներ»,- ասաց նա:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44