Հոկտեմբերի 12–ին Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենան Էջմիածին քաղաքում նախատեսվող կենտրոնական փողոցների վերակառուցման, արդիականացման, պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման, դեպի եկեղեցիներ տանող փողոցների, ինչպես նաև ճանապարհների հիմնանորոգման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Սրա վերաբերյալ մշակվել է հստակ նախագիծ. Էջմիածին քաղաքը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով կիրականացվի կենտրոնական փողոցների վերակառուցում, տարածքների կազմակերպում, օղակաձև տրանսպորտային երթուղու հատվածային վերակառուցում և լրակառուցում, դեպի եկեղեցիներ տանող փողոցների, ճանապարհների հիմնանորոգում:
Ծրագիրը բաղկացած է հինգ ենթակետից՝ Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակի վերգետնյա մասի և նրան հարող այգեպուրակային գոտու վերակառուցում, Արարատյան փողոցի վերանորոգում, բարեկարգում, կենտրոնական փողոցների բարեկարգում, մայթերի ծածկույթների վերակառուցում, դեպի եկեղեցիներ տանող փողոցների, ճանապարհների և մայթերի հիմնանորոգում, քաղաքի օղակաձև տրանսպորտային երթուղու հատվածային վերակառուցում և լրակառուցում, ինչպես նաև մշակույթի պալատին հարակից գտնվող այգու վերակառուցում:
Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակի վերգետնյա մասի և նրան հարող այգեպուրակային գոտու վերակառուցման նախագծում, Արարատյան փողոցի վերանորոգում ու բարեկարգում ծրագիրը նախատեսում է Կոմիտասի հրապարակի ու նրանից մինչև Նալբանդյան փողոց հարակից երթուղիներով համաքաղաքային այգեպուրակի և Արարատյան փողոցի վերակառուցում՝ նախատեսելով շարժում ավտոտրանսպորտի համար, կանաչապատման, բարեկարգման աշխատանքների իրականացում՝ ներգրավելով լուսավորման, սպասարկման, հյուրերի և զբոսաշրջիկների հանգստի, ժամանցի և համաքաղաքային միջոցառումների անցկացման համար ժամանակակից բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցները և ենթակառուցվածքները:
Ծրագրի հեղինակները համոզված են, որ այն պետք է նպաստի նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնի համազգային ու համապետական գործառույթների և միջոցառումների կազմակերպմանը:
Կենտրոնական փողոցների բարեկարգում ենթածրագիրը նախատեսում է Էջմիածին քաղաքի կենտրոնական առանցքային փողոցների՝ Սբ Մ. Մաշտոց ու Մ. Խորենացի փողոցների հիմնանորոգում ու վերակառուցում:
Դեպի եկեղեցիներ տանող փողոցների, ճանապարհների և մայթերի հիմնանորոգում ենթածրագիրը նախատեսում է քաղաքի կենտրոնական փողոցներից դեպի քաղաքիտարածքում գտնվող եկեղեցիները տանող փողոցների և մայթերի հիմնանորոգում: Տեղամասը ներառում է դեպի Սբ Շողակաթ վանք տանող Պետրոզավոդսկ փողոցը, դեպի Սբ. Գայանե վանք տանող Իսի–լե–մուլինո փողոցը, դեպի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհը և դեպի Սբ Հռիփսիմե վանք տանող Սբ Հռիփսիմե փողոցն ու հարակից տարածքը:
Քաղաքի օղակաձև տրանսպորտային երթուղու հատվածային վերակառուցում և լրակառուցում ենթածրագիրը ենթադրում է մասնակիորեն վերակառուցել Նալբանդյան փողոցը մինչև քաղաքապետարանի դիմացի այգեպուրակը և լրակառուցել քաղաքի կենտրոնի գլխավոր հատակագծով նախանշված շրջանցիկ տրանսպորտային երթուղու հարավ արևմտյան հատվածը՝ քաղաքի կենտրոնական հատվածը համաքաղաքային, համապետական և հոգևոր միջոցառումների ժամանակ տրանսպորտային տարանցիկ երթևեկությունից բեռնաթափելու նպատակով:
Վերջապես Մշակույթի պալատին հարակից գտնվող այգու վերակառուցում ենթածրագիրն էլ իրենից ներկայացնում է Մաշտոց փողոցում գտնվող Մշակույթի պալատին հարակից գտնվող այգու հիմնանորոգում: Այգու ընդհանուր տարածքը կազմում է 7 հազար 700 քառակուսի մետր: Այգու տարածքում է գտնվում Վանա լճի ճիշտ ուրվագծով կառուցված արհեստական լիճը՝ ջրավազանը: Վերանորոգումից հետո զբոսայգին կարող է ծառայել որպես միջոցառումների կազմակերպման բացօթյա վայր:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26