Գյումրու քաղաքապետարանը պարբերաբար հայտնում է, որ քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայի շարժը շարքից հանում է որոշ ճանապարհների ասֆլատը:
Դեռ 2016 թվականի օգոստոսին քաղաքապետ Սամվել Բալասանյանն հայտնել էր ռուսական մի ծրագրի մասին, որը ենթադրում էր ռուսական գումարներով Գյումրու 10 կմ ճանապահի վերականգնում:
Ըստ քաղաքապետարանի` նախորդ ամռանը Երեւանում միջպետական հանձնաժողովի նիստին մասնակցել է համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Նիստի ընթացքում ննարկվել է ՌԴ պաշտպանության կողմից Գյումրիում մոտ 10 կմ ճանապարհ վերականգնման հարցը: Խոսքը վերաբերել է այն ճանապարհներին, որոնցով անցնում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տեխնիկան:
«Մենք 2 տարի աշխատեցինք մինչեւ ՌԴ պաշտպանության նախարարություն, շատ մեծ աջակցություն ցույց տվեց մեր պատվավոր քաղաքացի Արթուր Չիլինգարովը. այսօրվա դրությամբ հասանք նրան, որ մյուս տարի 10 կմ շրջանցող ճանապարհներ մենք կառուցենք ՌԴ-ի գումարներով: Իհարկե, սա իրենց մոտ պետք է վերջնական հաստատվի, որը կհաստատվի, որովհետեւ անցած տարի ծրագրեր եղան ՌԴ պաշտպանության հետ եւ հաստատվեց, սա հնարավորություն կտա Վարդբաղի այդ ճանապարհի հետեւը, Ղարսի, Մարմաշենի խճուղիները, Շիրակացու մի հատվածը` Դուդկոյով, վերականգնել, հրաշք ծրագիր կլինի»,-2016 թվականի օգոստոսին նշել էր Ս.Բալասանյանը:
Թեպետ այս ծրագրի վերաբերյալ դեռեւս չկան ՌԴ պաշտպանության նախարարության հստակ հայտարարությունն ու որոշումը, այնուհանդերձ Ս.Բալասանյանն ընդգծում էր, որ ՌԴ-ի կողմից Գյումրիում մոտ 10 կմ ճանապարհ վերականգնելու նախաձեռնություն կա եւ համապատասխան հանձնաժողով այցելել է:
Նախնական պայմանավորվածության համաձայն`ռուսական կողմը այս նախաձեռնության շրջանակում 2-3 ծրագիր էր իրականացնելու Գյումրիում: Հունիս-հուլիսին հայտնի էր դառնալու Գյումրիում ՌԴ-ի կողմից փողոցաշինության հարցի պատասխանը, այսինքն` արդյո՞ք մեկնարկելու է ճանապարհների վերականգնումը, եթե այո` ապա երբվանի՞ց:
Ամիսներն անցնում են, իսկ Գյումրիում ՌԴ-ի գումարներով փողոցներ չեն վերականգնվում: «Ասպարեզ»-ի հարցին ի պատասխան, Գյումրու քաղաքապետանից փոխանցում են, որ 10 կմ ճանապարհի կառուցման մասով դեռ նորություններ չկան, քաղաքապետարանը եւս սպասում է:
asparez.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26