Գործադիրն այսօր հավանության արժանացրեց «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը, որը ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, վերաբերում էր դատարանների գերծանրաբեռնվածության թուլացմանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը, որոնք որպես կանոն շատ տիպային են, բայց ծանրաբեռնում են դատարանները: Առաջարկության էությունն այն է, որ մենք ընդլայնենք նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը և նմանատիպ պայմանագրերը ներկայացվեն և վավերացվեն նոտարին էլեկտրոնային տեսքով, և նաև պարզեցված համակարգ ենք առաջարկում, որը թույլ կտա նոտարի կատարողական մակագրության միջոցով, խուսափելով դատական վեճերից, հարցը տանել կատարման»,-ներկայացրեց նախարարը: Նա նշեց, որ փոփոխությունը կբեռնաթափի դատարանները:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով վերոնշյալ նախագծին, նշեց, որ խնդիրը վերաբերում է արտադատական լուծմանը: «Մենք ունենք արտադատական լուծման հնարավորություն, նոտարի կատարողական մակագրություն, սակայն դեպքերը խիստ սահմանափակ են»,-ասաց նա և նշեց, որ էլեկտրոնային եղանակը կնվազեցնի նաև ծախսերը: «Օրինակ` պետական տուրքը էլեկտրոնային վավերացման դեպքում դառնում է ընդամենը հինգ հարյուր դրամ»,-ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55