«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկումների դնելուց հետո կներկայացվի կառավարությանը, որից հետո նաև Ազգային ժողով: Այդ մասին կառավարության նիստից հետո նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հանրային մեծ հետաքրքրություն կա օրենքի նախագծի նկատմամբ:
«Ճանապարհը, որը մենք բռնել ենք, համարում ենք խիստ կարևոր: Աշխարհի 120 երկիր արդեն անցել է այդ ճանապարհը: Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ հաճախ լինում են տարօրինակ մեկնաբանություններ օրենքի դրույթների վերաբերյալ, որոնք բացարձակապես որևէ աղերս չունեն այդ օրենքի հետ, մենք երկուշաբթի օրը Մատենադարանում պատրաստվում ենք կազմակերպել հանրային քննարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ պաշտոնական վիճակագրությունն ընտանեկան բռնության վերաբերյալ ինքնին անհանգստացնող է: Բացի դրանից, ըստ Հարությունյանի, իրականում կան բազում թաքնված դեպքեր, որոնք մտահոգիչ են: «Այդ դեպքերը բացահայտվում են տարբեր հետազոտություններով, սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագիծը ձգձգվում է, քանի որ այն լրամշակվում էր:
Ըստ նախարարի՝ ուսումնական աշխատանքի անհրաժեշտություն ևս կա, ստեղծվելու են համապատասխան կենտրոններ, կրթվելու են ոստիկանության համապատասխան աշխատակիցները: «Այսինքն` լուրջ աշխատանք է մեզ սպասում, սակայն կարևորն օրենքն է: Նպատակը, որը դրվել է, համարում ենք հույժ կարևոր»,-ասաց նա և նշեց, որ փորձել են բալանսավորել բոլոր շահերը:
Ինչ վերաբերում է օրենքի նախագծի` ավանդույթներին հակասելու մտահոգությանը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե ենթադրում եք ազգային ավանդույթ է կնոջը կամ երեխային ծեծելը, ես չեմ կարող համաձայնել, որ դա մեր ազգային ավանդույթն է, ընդհակառակը շեղվում է ազգային ավանդույթներից»:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44