Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա աշխատանքը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, 1 հասցեում իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև քաղաքապետի հանձնարարականով իրականացված Երևանի Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցվող շինության առնչությամբ բնակիչներից ստացված դիմում-բողոքների համակողմանի ուսումնասիրման արդյունքները: Ըստ այդմ, նախ նշվել է, որ տվյալ շինության կառուցումն իրականացվել է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչի համար վարչության աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն և նշանակվել է վարչական տուգանք: Համաձայն հանձնարարականի` ուսումնասիրվել է նաև տվյալ շինությունը ՀՀ կառավարության 912 Ն որոշման համապատասխան օրինականացնելու հնարավորությունը, սակայն ստացված մասնագիտական եզրակացությամբ պարզվել է, որ այն օրինականացման ենթակա չէ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, հողի վերահսկողության վարչությանն ու հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է եռօրյա ժամկետում ապամոնտաժել վերոնշյալ շինությունն ու տարածքը բերել նախկին տեսքի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55