Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքներով զբաղվող Նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել բոլոր այն 11 հոգևորականներին, ովքեր կարող են առաջադրել իրենց թեկնածությունը պատրիարքի ընտրություններում: Այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը՝ հայտնելով, որ թեկնածուներից ոչ ոք դեռևս չի պատասխանել:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ եթե մինչև հոկտեմբերի 9-ը պետության կողմից պատասխան չստացվի ներկայացված դիմումին, ապա պատրիարքի ընտրություններ չեն լինի՝ Բեքչյանն ասել է. «Այս ընտրություններն անպայման լինելու են: Հանրապետության նախագահը մեզ խոսք է տվել: Ասացին, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո անձամբ է այդ հարցով զբաղվելու: Կասկած չունեմ, որ նախագահի բերանից դուրս եկած խոսքը միշտ է գործում: Այսօր չլինի, կլինի վաղը:
Բացի այդ, պետք է հաշվի առնել հետևյալը՝ Թուրքիայի Հանրապետությունը, որտեղ մենք ապրում ենք, մի հսկա պետություն է, այստեղ շատ քաղաքական հարցեր կան: Մենք այստեղ 60 հազար բնակչություն ունենք: Նորմալ է, երբ 60 հազարանոց համայնքի հարցերը մղվում են երկրորդ, երրորդ պլան: Ուշացած վիճակ չկա, գործընթացն առաջ է գնում նորմալ հունով: Արդյունքում պատրիարքի ընտրություններ անցկացնելու ենք»:
Բեքչյանը հավելել է նաև, որ եթե մինչև հոկտեմբերի 9-ը պաշտոնական պատասխան պետության կողմից չստանան, ապա նոր դիմում կներկայացնեն:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44