ՀԱՊԿ ուժերը պատրաստ են Հայաստանին օգնել, եթե նման անհրաժեշտություն ծագի: Այս մասին հոկտեմբերի 7-ին ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանում անցկացվող «Որոնում 2017» վարժանքների շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ասել է, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում լավ պատրաստված զինծառայողներ են ընդգրկված: Հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումները կարող են արձագանքել կարճ ժամանակամիջոցում:
«Ձեր ցավին ծանոթ լիելով կասեմ՝ հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, բաց ՀԱՊԿ ուժերը պատրաստ են օգնություն ցույց տալ», ասել է գեներալը:
Գեներալը որեւէ արտառոց բան չի ասել, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ դաշինքը պարտավոր է ապահովել անդամ երկրների պաշտպանությունը, նրանց դիմելու դեպքում: Սակայն նրա այս հայտարարությունը հատկանշական է այդ նույն օրերին Հայաստանի խորհրդարանում հայ-ռուսական ռազմական նոր համաձայնագրերի քննարկման ֆոնին:
ԱԺ-ն վավերացրել է երկու համաձայնագիր՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի եւ սպառազինության մատակարարման մոնիտորինգի վերաբերյալ, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել քաղաքական ու մեդիա շրջանակներում: Մտահոգություններին ՀՀԿ-ն հակադարձում էր թուրքական սպառնալիքով ու միայնակ պաշտպանվելու անհնարինությամբ, իսկ Շարմազանովն ավելի հեռուն գնաց ու հայտարարեց, թե ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է:
Սա քաղաքական ու այլ տեսակետներից պարզապես նոնսենս էր, քանի որ ՀԱՊԿ-ին այլընտրանք կարող էր լինել ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան: Եթե Շարմազանովը Թուրքիայի փոխարեն ասեր ՆԱՏՕ, դա կլիներ քաղաքականապես գրագետ հայտարարություն, բայց կդառնար կատարյալ անհեթեթություն, քանի որ Հայաստանը որոշակի ծրագրերի շուրջ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, եւ դա չէր կարող հակափաստարկ դառնալ: Բացի այդ, դա ակնարկ կդիտարկվեր, եւ Շարմազանովին շատ արագ ցույց կտային «այլընտրանքը»:
Թուրքիան ուրիշ է, այն լիովին տեղավորվում է հայ-ռուսական հարաբերության տրամաբանության մեջ՝ որպես սպառնալիք:
Եվ ահա, ՀԱՊԿ գեներալը օգնության շտապեց ՀՀԿ-ին, քանի որ «ծանոթ է ցավին»: Առավել եւս, որ սահմանային մշտական լարումների պայմաններում ՀԱՊԿ-ից գրեթե արձագանքներ չէին հնչում, ինչը որոշակի տրամադրություններ է ձեւավորել հանրության շրջանակում: Մասնավորապես այն, որ ՀԱՊԿ-ը ավելի շատ իշխող ռեժիմի երաշխավորն է, իսկ վերջերս կնքված մի պայմանագրով արագ արձագանքման ուժերը կարող են միջամտել երկրի ներսում «անկարգությունների» ժամանակ:
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02