Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կարենիս գյուղին հարակից Արջաձոր թաղամասից 6 տան բնակիչներ իրենց՝ ընդհանուր թվով 19 անասունները հովվի հետ ուղարկել են արածելու, սակայն կեսօրին անասուններն անհետ կորել են:
Ինչպես Արջաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասուններից մեկն է ընդհամենը վերադարձել, այն էլ, ամենայն հավանականությամբ, նախրի հետ չի եղել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հուսահատ գյուղացիները ասում էին. «Առավոտյան անասունները հովվի հետ ուղարկեցինք սար՝ արածելու: Կեսօրին հովիվը անասուններին իջեցրել է գյուղ, որպեսզի ջուր խմեն, այնուհետև բարձրացրել տներից մի քիչ վերև՝ հանգստի, ինքն էլ գնացել է հաց ուտելու. այդպես են անում բոլոր հովիվները:
Քիչ հետո, ժամը 16:00-ի սահմաններում, վերադարձել է և նկատել, որ անասունները չկան: Իջել է գյուղ, իմաց տվել բոլորին։ Սկսել ենք փնտրտուքները, սակայն մինչ օրս արդյունք չկա: Հենց իմացանք, որ անասունները չկան, դիմեցինք Ոստիկանություն, նրանք էլ սկսեցին որոնողական աշխատանքներ կատարել։ Մեր միակ ապրուստի միջոցն է անասնապահությունը, հիմա չգիտենք` ինչ անենք: Ամեն օր սպասում ենք մի բարի լուրի: Գիշեր-ցերեկ չունենք, սար ու ձոր ման ենք գալիս, ոչ մի հետք չկա։ Կարծես մեր կովերը թև են առել ու թռել:
Խնդրում ենք, որ եթե անգամ չգտնենք, գոնե մեր կառավարությունը փոխհատուցում տրամադրի, վերջիվերջո, դրանով ենք ապրում»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հովիվն էլ ասաց, որ ոչ մի մեքենա կամ մարդ չի հանդիպել այդ օրը սարերում ու չի կարող անգամ ենթադրել, թե ուր անհայտացան անասունները:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26