ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար շաբաթվա կարևոր իրադարձությունը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի՝ դատարանում տարած փոքրիկ հաղթանակն էր: Նա ԱԺ ճեպազրույցների ժամին նկատեց, որ Մհեր Ենոքյանն արդեն 21 տարի է, ինչ կրում է պատիժը:
«21 տարվա ընթացքում Մհեր Ենոքյանը դատարանում ունեցավ փոքրիկ հաղթանակ, ինչը պայմանավորված է տվյալ դատավորի մարդ լինելով: Ես հավատում եմ, որ ի վերջո Մհեր Ենոքյանի ճակատագրում փոփոխություն կլինի: Սա ուշագրավ միջադեպ է, փոփոխությունների սկիզբ է»,- ասաց նա:
Վարդանյանը Մհեր Ենոքյանի` դատարանում տարած հաղթանակում նաև այլ իմաստ է տեսում: Նրա գնահատմամբ՝ սա ազդանշան է, որ ՀՀ պետաիրավական համակարգում փոփոխությունների հիմք է դրվում:
«Ցմահ դատապարտյալը նույնպես ասում է, որ սա դատական համակարգի անկախացման սկիզբն է»,- շարունակեց նա՝ նկատելով, որ լրատվամիջոցներն այս հարցին ուշադրություն չդարձրեցին:
Նշենք, որ դատարանն օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին պարտավորվել է վերացնել Մհեր Ենոքյանի տեսակցությունների սահմանափակումը:
Հիշեցնենք՝ 20 տարեկանում` 1996 թ-ին, Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/:
ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26