ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։
Այսպես, ՀՀ քաղաքացիներ Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն ոստիկանությունում բացատրություններ են տվել այն մասին, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 00:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և նշված վայրում մի քանի երիտասարդների հետ վիճաբանելու կասկածանքով իրենց բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն հայտնել են, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ. ձեռքերով հարվածներ են հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ՝ պահանջելով հայտնել, թե ում հետ են վիճաբանել:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Շ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017 թվականի սեպտեմբերի 06-ին, գողության փորձի կասկածանքով բերման ենթարկելու համար, իր տուն են այցելել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի մի քանի ոստիկաններ: Ա. Շ.-ն հայտնել է, որ երբ հրաժարվել է ենթարկվել բաժին ներկայանալու վերաբերյալ ոստիկանների պահանջին, նրանցից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Է. Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 23.08.2017թ.-ին Է. Մ.-ն գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները ծեծի ու բռնության են ենթարկել վերջինիս:
Միաժամանակ կալանավորի շահերի պաշտպանը դիմումով հայտնել է, որ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու հետևանքով Է. Մ.-ի ծնոտը կոտրվել է, և վերջինս կալանավայրում չի կարողանում օգտվել սննդից:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Բոլոր երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26