«Այս տոնավաճառներն իսկապես լավ հարթակ են, որպեսզի ավելի անմիջական միջավայր ստեղծվի գործատուի և աշխատանք փնտրողի համար»,- այսօր կազմակերպված աշխատանքի տոնավաճառում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Նա նշեց, որ 1000 թափուր աշխատատեղ է այս պահին ներկայացված աշխատանքի տոնավաճառում. «Վստահ եմ, դրանց մեծ մասը հնարավոր կլինի ապահովել, քանի որ Երևանում աշխատանք փնտրողները 17 000 են և նրանք լավ հնարավորություն ունեն այս միջոցառման շրջանակներում գտնել իրենց աշխատանքը»։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար իրականացվող ծրագրերից, ինչին ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց. «Բացի աշխատանքի տոնավաճառներից, պետությունը նաև այլ ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկն էլ գործատուների միանվագ օգնության տրամադրման ծրագիրն է»։
Նախարարը շեշտեց նաև, որ տարբեր վերլուծությունների համաձայն, այսօր աշխատաշուկայում ոչ լիարժեք են օգտագործում կանանց ներուժը։
«Աշխատաշուկայում նրանց ընդգրկվածությունը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան։ Փորձելու ենք զբաղվածության առաջիկա քաղաքականության մեջ շեշտադրումը տանել դեպի այդ ուղղություններով։ Երիտասարդները ևս, ամենախոցելի խմբերից են։ Աշխատաշուկայում գործատուներին միշտ պետք են համապատասխան փորձառություն ունեցող աշխատողներ»,- հավելեց նախարարը։
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15