Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի՝ Կիպրոսը ներկայացնող թեկնածու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Ստելլա Կիրիակիդեսի նկատմամբ ճնշումներ են գործադրվել: Aysor.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց.
«Ճնշում այն առումով, որ ԵԺԿ խմբում քվեարկության արդյունքում Ստելլա Կիրիակիդեսը չստանա ձայների մեծամասնությունը և հանի իր թեկնածությունը»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ նախագահի փակ գաղտնի քվեարկությունը, իսկ թեկնածուները երկուսն են՝ Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսը և Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրիակիդեսը: Նրանք երկուսն էլ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից են: Քանի որ ԵԺԿ-ն մինչև հունվար իրավունք ունի նախագահել ԵԽԽՎ-ն, այդ պատճառով էլ խմբի ներսում կայացել է քվեարկություն և արդյունքում երկու թեկնածուներն էլ ներկայացվել են ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար:
«Ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ այս երեք ամսվա ժամանակահատվածի համար երկու թեկնածուներն էլ տասը և ավելի ստորագրություն հավաքելու դեպքում կարող էին առաջադրվել, հետևաբար ԵԺԿ խումբը պետք է նախօրոք որոշեր, ինչի ժամանակը չի ունեցել, քանի որ Ագրամունտը հայտնել է իր հրաժարականի մասին ուրբաթ օրը: Ուրբաթ օրվա երեկոյից մինչև շաբաթ առավոտյան պիտի լինեին ստորագրություններն ու առաջադրումներ: Կիպրոսի պատվիրակության ղեկավարը վճռորոշ է իր դիրքորոշման մեջ: Նա չհանեց իր թեկնածությունը, թեև ձայների` 37/32 հարաբերակցությամբ պարտվեց ԵԺԿ խմբում կազմակերպված քվեարկության ժամանակ», - փոխանցեց Հովհաննիսյանը:
Մենք տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ նիստին գրանցված 71 պատգամավորներից 37-ը քվեարկել էր Էմանուելիս Զինգերիսի, իսկ 31-ը՝ Ստելա Կիրիակիդեսի օգտին։ Քվեարկության և՛ առաջին, և՛ երկրորդ փուլում, որպեսզի թեկնածուն համարվի հաղթած, անհրաժեշտ է, որ նրանցից մեկն ստանա 152 «կողմ» ձայն: Եթե առաջին երկու փուլերում էլ չհաջողվեց ապահովել անհրաժեշտ ձայներ, ապա կանցկացվի երրորդ փուլ, որի ժամանակ ձայների մեծամասնությունն ստացած պատգամավորը կընտրվի ԵԽԽՎ նախագահ:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով՝ հավանաբար վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնի կդառնա, թե ով է լինելու ԵԽԽՎ նախագահը, մինչև հունվար ժամանակաշրջանի համար:
Անդրադառնալով առաջադրված թեկնածուներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին ԵԽԽՎ-ի համար անհրաժեշտ է ունենալ անկաշառ, իր հայացքներում անաչառ թեկնածու: Այս տեսանկյունից առավել նախընտրելի է Կիպրոսի պատվիրակության ղեկավարը»:
Նկատենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրիակիդեսը «բավական հավասարակշիռ ու անաչառ» պատգամավորի համբավ ունի՝ ի տարբերություն մյուս թեկնածուի՝ Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի:
«Էմանուելիս Զինգերիսը ադրբեջանական լվացքատան և ընդհանրապես, Ադրբեջանի կարկառուն լոբբիստներից մեկն է, հետևաբար հասկանալի է ադրբեջանական պատվիրակության ջանքն՝ ամեն ինչ անել, որ գոնե մինչև հունվար իրենց հաճախորդ Պեդրո Ագրամունտին այդ պաշտոնում փոխարինի իրենց մեկ այլ հաճախորդ՝ լիտվացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսը», - ասել էր Նաիրա Զոհրաբյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26