Երևանյան գունագեղ աշունը, զով եղանակն ու հովաշունչ մթնոլորտը անհրաժեշտ ու բավարար նախապայմաններն են հայկական ավանդական խաշի սեզոնի մեկնարկն ազդարարելու համար։
Խաշը ծիսական կերակուր է և հայկական ավանդական խոհանոցի անբաժանելի մաս: Այն ազգային խոհանոցի յուրատեսակ ուտեստներից է, որն ունի պատրաստելու և ուտելու հատուկ արարողակարգ, ինչը գրավիչ է դարձնում խաշկերույթի գործընթացը մասնակիցների համար:
Հոկտեմբերի 8-ին «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղում «ճանաչենք ազգային խոհանոցի արժեքները» միջոցառումների շարքի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված հայկական ավանդական խաշի՝ խաշկերույթի:
Սեղանի շուրջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անմիջական շփման մթնոլորտում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի խոհարար Վաչե Ջանոյանը կիսվեց խաշի պատրաստաման բաղադրատոմսի գաղտնիքներով.
«Մենք խաշը պատրաստելիս հետամուտ ենք հին ավանդական եղանակին և սկզբունքներին: Նախ՝ մեր ողջ ռեստորանների ցանցում խաշը եփվում է մեկ տեղում և միևնույն կաթսայում, որպեսզի պահպանվի վարպետական նույն ձեռագիրը: Խաշի համար նախատեսված տոտերը ամբողջ ամառվա ընթացքում ենք հավաքում, ընդ որում հավաքում ենք ցլիկի տոտեր միայն, քանի որ որակյալ խաշ ստանալու համար կարևոր է՝ ինչ տոտեր են օգտագործվում՝ կովի, ցլի, թե ցլիկի: Զինգն էլ պետք է լինի ցլիկի: Եփելուց առաջ զինգն ու տոտերը պետք է լավ մաքրել, հետո թողնել հոսող ջրի տակ: Պարտադիր 3 օր պետք է մնա հոսող ջրի տակ: Առանձնակի կարևոր է եփման տևողությունը: Կա պատկերացում և տարածված կարծիք, որ խաշը մեկ գիշերում է եփվում, բայց իրականում համաձայն բաղադրատոմսի պետք է 16-18 ժամ եփել»:
Իսկ որակյալ խաշը տարբերելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գույնին, խտությանն ու կպչունությանը:
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ովքեր են հիմնականում խաշի սիրահարները՝ «Երեմյան Փրոջեքթսի» PR-պատասխանատուԱնահիտ Գևորգյանը նշեց.
«Տարեցտարի նկատվում է մեծ փոփոխություն այցելուների շրջանում: Եթե տարիներ առաջ միայն տարիքով տղամարդիկ էին գալիս խաշ ուտելու, իսկ խաշ պատվիրողների թվում կանայք ընդամենը հինգ տոկոս էին կազմում, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Տղամարդկանց խմբերին հավասար կանանց և աղջիկների խմբեր ենք ունենում: Ընդ որում խաշի ավանդույթը նաև զգալիորեն երիտասարդանում է, ի տարբերություն նախորդ տարիների, այսօր արդեն երիտասարդներն են խաշի սեղան ակտիվորեն պատվիրում: Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ տիրապետում են «խաշկերույթի» ավանդական ծիսական կանոններին, ինչը հաճելիորեն զարմացնում է»:
Անահիտ Գևորգյանը հավելեց, որ դրսից ժամանած հյուրերին էլ իրենք են միշտ ծանոթացնում խաշի արարողակարգին, խորհուրդ տալիս՝ ինչպես ճիշտ ուտել խաշը զգալու համար ամբողջական համն ու կոլորիտը:
Միջոցառման PR-գործընկեր՝ SPRING PR-ընկերություն


11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26