27.09.2017թ.«Ժողովուրդ» թերթում հրապարակված «Ռուսական ընկերությունը սովի է մատնում 70 ընտանիքի» հոդվածի կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել Ձեր ուշադրությանը իր մեկնաբանությունը։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» իրապես մտադիր է չերկարաձգել «Ակնաձոր» կապալառու ընկերության հետ կնքված պայմանագիրը, որի գործողության ժամկետը, ըստ էության, ավարտվում է 2018թ.հունվարի 1-ին։ Տվյալ քայլը պայմանավորված է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ֆինանսական կայունության և Սոթքի հանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրով, այն է՝ ներառել կապալառու ընկերության պարտավորությունները սեփական արտադրության շրջանակում։
Այդ նպատակով ընկերությունը գնել է բաց հանքի ծանր տեխնիկա, որը կապահովի արտադրական ծրագրի իրականացումը։
Հոդվածում նշված մեծ բեռնատար ավտոմեքենաների 70 վարորդ աշխատում է «Ակնաձոր» ընկերությունում, և «ԳեոՊրոՄայնինգ գոլդը» նրանց հանդեպ որևէ պարտավորություն չի ունեցել։ Սակայն, ելնելով իր սոցիալական պատասխանատվության քաղաքականությունից «ԳեոՊրոՄայնինգ գոլդը» պատրաստ է աշխատանքի ընդունել «Ակնաձոր» ընկերության վարորդներին, որոնք ներկայումս հանքաքարի փոխադրում են իրականացնում «ԳեոՊրոՄայնինգ գոլդի» հետ պայմանագրային հիմունքով։ Դրանից ելնելով, վերակազմավորման արդյունքում վարդենիսցիների և տեղի համայնքների բնակիչների համար աշխատատեղեր կավելանան։ Ձեռք բերված տեխնիկայի աշխատանքի համար «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությանը անհրաժեշտ կլինեն ավելի քան 70 վարորդ։ Կցանկանայինք նշել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդում» աշխատանքը աշխատողների համար ապահովում է շահավետ և կայուն պայմաններ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ սոցիալական առումով։ Այս ամենը «Ակնաձոր» ընկերությանը շատ լավ հայտնի է, և այդ կապակցությամբ մենք կարծում ենք, որ հոդվածում բերված «իբրև վարորդների» անանուն հայտարարությունները հանդիսանում են «Ակնաձոր» ընկերության ղեկավարների պատվերը կամլրագրողականհնարք։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հոդվածի հեղինակի կողմից բերված թվերը իրականությանը չեն համապատասխանում, և, մեղմ ասած, բացարձակ ստահոդ են։ Օրինակ, հոդվածում բերված ներդրումների չափը փոքրացված է, իսկ հեղինակին ասենք, որ լավ կլիներ հասկանար հասույթի և եկամտի տարբերությունը։ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, Հայաստանի Հանրապետությունում աշխատելով 10 տարի, ներդրումներ է իրականացրել արտադրության տեխնոլոգիական և տեխնիկական զարգացման համար և այդ ամբողջ ընթացքում կրել է զգալի ֆինանսական կորուստներ, որից հետո միայն 2016 թվականից սկսել եկամուտ ստանալ։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» հերթական անգամ հիշեցնում է իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության մասին, որի շրջանակում նեցուկ է կանգնում այն համայնքներին, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, այդ թվում՝ Վարդենիս քաղաքին, ինչպես աշխատանքի տեղավորման հարցերում, այնպես էլ բազմաթիվ սոցիալական ծրագրերով, որոնք ուղղված են տեղի բնակչության աջակցությանը, ինչպես նաև համայնքների զարգացմանը և բարեկեցությանը։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժին
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26