Անհրաժեշտ է պատասխան գտնել ներկայիս միգրացիոն ճգնաժամի համար՝ պահպանելով մարդու իրավունքները, այդ թվում՝ ԵՄ–Թուրքիա համաձայնագրի կոնտեքստում։ Այս մասին ասել է ՄԱԿ՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Ժնեւում ՄԱԿ ԱԽ 32-րդ նստաշրջանի բացմանը ելույթ ունենալիս նա նշել է, որ իրավունքների եւ ազատությունների պահպանմամբ մեծ թվով միգրանտների ընդունող լավ գործող համակարգ ստեղծելն իրագործելի խնդիր է։ «Եթե եվրոպական կառավարությունները կարողանան ազատվել հիստերիայից եւ խուճապից, կարողանան վերահսկել իրավիճակը, ապա ես վստահ եմ, որ նրանք ի վիճակի կլինեն հասնել այդ նպատակին»,– ասել է ալ Հուսեյնը։
Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրները պետք է միջոց գտնեն իրավունքները հարգելով միգրացիոն ճգնաժամին արձագանքելու համար, այդ թվում ԵՄ–Թուրքիա գործարքի կոնտեքստում։
ՄԱԿ Գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Կենտրոնական–Միջերկրածովյան եւ Բալկանյան տարածաշրջանի երկրների առանցքային կետերում նրա դիտորդները ականատես են եղել Եվրոպայում միգրանտների ձերբակալությունների թվի աճ, այդ թվում՝ «թեժ կետերում», որոնք ստեղծվել էին Հունաստանում եւ Իտալիայում։ «Բանտախցեր եւ փշալարերով պատնեշված կենտրոններ են տարվում անգամ երեխաներ, որոնք ժամանել են առանց մեծահասակների։ Երեխաների ձերբակալությունը երբեք չի կարող բխել նրանց շահերից։ Նրանց իրավունքները պետք է միշտ գերիշխեն միգրացիոն խնդիրների նկատմամբ»,– ասել է նա։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55