Երեւանում, սեպտեմբերի 29-ին, 14։20-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Օրբելի փողոցում տեղի է ունեցել կողոպուտ։ Կնոջ շղթան հափշտակողը «Օպել» մակնիշի մեքենայով փախել է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզեցին դեպքի մանրամասները։ Նույն օրը ժամը 12։30-ին Օրբելի 6 շենքի մոտ մի տղամարդ ցանկացել էր հափշտակել կնոջ ոսկյա շղթան, սակայն կարողացել էր պոկել միայն կախազարդն ու դիմել փախուստի։ Ի դեպ, ոստիկանություն զանգողը նաեւ հայտնել էր, թե «Օպելն» ինչ ուղղությամբ էր ընթացել։
Որոնողական աշխատանքների արդյունքում Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում հայտնաբերվել եւ ոստիկանության Արաբկիրի բաժին կողոպուտը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ընկերներ Գոռ Հ.-ն ու Էդգար Հ.-ն։ Խուզարկության արդյունքում Էդգարի մոտ հայտնաբերվել է հափշտակված կախազարդը, Իսկ Գոռ Հովսեփյանը խոստովանել է, որ Օրբելու փողոցում ինքն է հափշտակել կախազարդը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ 23-ամյա Էդգար Հ.-ն Համբարձումյան փողոցի խմորեղենի խանութներից մեկից գողացել է այփադ։
Հարուցվել է քրեական գործ։ Ընկերները ստորագրությամբ բաց են թողնվել։ Հետաքննությունը շարունակվում է։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26