Հայաստանից Եվրասիական տնտեսական միություն արտահանում կազմակերպող շատ տնտեսվարողներ բարեխղճորեն վերացրել են թերությունները և աշխատում են օրենքի շրջանակներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը՝ «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով սեմինարի շրջանակներում:
Սեմինարը կազմակերպել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակներում։ Դրա նպատակն էր ներկայացնել չափումների միասնականության ապահովման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերի կիրառումը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում են նոր ստանդարտներ, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և անդամ երկրները պետք է ապահովեն դրանց կիրարկումն իրենց պետություններում:
Լևոն Խալիկյանն ասաց, որ սեմինարի նպատակն է՝ ներկայացնել չափումների միասնականության ապահովման տվյալների փոխադարձ ներկայացման կարգը, չափագիտական վկայագրման մեթոդաբանության կարգը, ինչպես նաև ԵՏՀ-ի կողմից հաստատված փաստաթղթերի կիրառման հետ կապված հարցեր, չափումների միասնության ապահովման աշխատանքների փոխադարձ ճանաչման միասնական կարգերը:
Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ի կողմից դեռևս ամիսներ առաջ ընդունվել են տեխնիկական կանոնակարգերը, որոնց համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ունենալ համապատասխան սերտիֆիկատ, հայերեն մակնշում:
«Տեխնիկական կանոնակարգերի ընդունումից հետո տնտեսվարողներին իրազեկել ենք համապատասխան կարգերի մասին: Շատ տնտեսվարողներ բարեխղճորեն վերացրել են թերությունները և աշխատում են օրենքի շրջանակներում, սակայն կան նաև այնպիսիները, որոնց մոտ ստուգման արդյունքում նշանակվել է վարչական տուգանք, տրվել են կարգադրագրեր թերությունները վերացնելու համար»,- ասաց Լևոն Խալիկյանը:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15