Մենք միավորում ենք աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված մեր ջանքերը
հանուն կայուն ապագայի
Հոկտեմբերի 13-ին նշվող Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանում կանցկացվի «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» խորագրով 3-օրյա միջազգային համաժողով, որի բացումը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, Մատենադարանի համաժողովների դահլիճում (հասցեն՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 53):
Միջոցառման նպատակն է զարգացնել աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) երկխոսությունը և իրազեկվածությունը Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանում և նպաստել կայուն, ռիսկի գիտակցումով պայմանավորված ԱՌՆ հիմնական դերակատարների քաղաքական հանձնառության հզորացմանը:
Կազմակերպիչներն են ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը: Աջակցող գործընկերներն են
• ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակ (UNISDR)
• ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF)
• Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչություն (DG ECHO)
• Ասիական տեխնոլոգիայի ինստիտուտ
• Սեյվ դը Չիլդրեն միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն
• Երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության «Օքսիջեն» հիմնադրամ
• Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա
• Հայկական կարմիր խաչի ընկերություն
Միջոցառումը շարունակելու է նաև 2017թ. Մեքսիկայում կայացած ՄԱԿ-ի ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի ընթացքում սկիզբ առած երկխոսությունը, որտեղ հայաստանյան պատվիրակությունը ներկայացրեց Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, գրանցած ձեռքբերումները և նախաձեռնությունները:
Համաժողովին ներկա կլինեն և բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի զԶարգացման ծրագրի Կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, օրենսդիր և գործադիր մարմինների, ԱՌՆ ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների ՄԱԿ-ի ԱՌՆ մասնագետներ, կրթական և վերապատրաստման ինստիտուտների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ փորձագետներ:
Նշենք, որ առաջին անգամ Հայաստանում համաժողովի շրջանակում նախատեսվում է կազմել առաջարկությունների փաթեթ, որի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26