ԱՌՆ օրվան ընդառաջ Երևանում է ՄԱԶԾ բարձրաստիճան ներկայացուցիչը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը՝ կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակն էր շարունակել դեռևս 2017թ. մայիսին Մեքսիկայում կայացած ԱՌՆ Գլոբալ Պլատֆորմի ընթացքում սկսած երկխոսությունը, ամփոփել ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԶԾ համագործակցության արդյունքները, ինչպես նաև նախանշել ՀՀ կառավարության և ՄԱԶԾ փոխգործակցության հետագա ուղղությունները:
Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությունը սկիզբ է առել 1997 թվականին: Այդ ժամանակից ի վեր իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք ուղղված էին աղետներին պատրաստվածության և արձագանքման արդյունավետության բարձրացմանը: Այժմ դրանք առավելապես ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը:
Ջո Շոուերն իր խոսքում նշեց, որ ՄԱԿ-ն այժմ իր գործունեությունն ուղղում է նաև աղետից հետո արագ և արդյունավետ վերականգնման պլանների մշակմանն ու գործընթացների կազմակերպմանը: Նա նաև վերահաստատեց Հայաստանում ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը:
- Յուրաքանչյուր ճգնաժամ զարգացման ծրագրերի տապալման արդյունք է,- ասաց պարոն Շոուերը,- մեր հիմնական նպատակն է օգնել երկրներին ձևավորելու քաղաքական կամք՝ աղետների ռիսկի նվազեցումը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացման մեխանիզմները և խոչընդոտները, ԱՌՆ ոլորտ մասնավոր հատվածի ներգրավման և տարածաշրջանային համագործակցության խթանման հարցերը:
ՄԱԶԾ կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերը Երևան է ժամանել մասնակցելու «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողովին:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01