Խորապես համոզված եմ, որ Թուրքիան որևէ բան չի անելու հայ-թուրքական արձանագրությունը վավերացնելու համար, և մենք 2018թ.-ի գարուն մտնելու ենք առանց այդ անիմաստ, անհեռանկար, սին արձանագրությունների. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով համոզված է, որ ՀՀ նախագահի հայտարարությունը չի մղի Թուրքիային, որ ստորագրի արձանագրությունները:
Հիշեցնենք, որ 8 տարի առաջ՝ 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ չվավերացվեցին և կյանքի չկոչվեցին։ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գագաթնաժողովին հայտարարեց, որ եթե Թուրքիան մինչև գարուն չվավերացնի Ցյուրիխյան արձանագրությունները, ապա դրանք առ ոչինչ կհայտարարվեն մեր կողմից:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը որևէ քայլ չի անելու այս ուղղությամբ:
«Մոտենում է այն խելամիտ ժամկետը, որի մասին հանրապետության նախագահը պարբերաբար ասել է։ Մենք ունենք հստակ պետական դիրքորոշում, որը, կարծում եմ, նույն «Դաշնակցության» դիրքորոշումն է, որն ի վերջո դարձավ Սահմանադրական դատարանի որոշում: Եվ ակնհայտ է, որ առնվազն Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը որևէ քայլ չի անելու այս ուղղությամբ: Շատերն ասում են, որ նախագահի այս ելույթը նրա համար էր, որ շահագրգռի Թուրքիային, կամ Եվրոպան, ԱՄՆ-ն փորձեն Թուրքիայի հետ աշխատել, որ Թուրքիան առաջ գնա, սակայն մենք հաճախ փաստերը մոռանում ենք»,-հավելեց Վարդանյանը։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44