Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը մեծացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Դեսպանն ասաց, որ երկրներն արդեն իսկ համագործակցում են, բայց կա չիրացված պոտենցիալ՝ մասնավորապես արդյունաբերական ոլորտում: Ի. Նազարուկի խոսքով՝ հարկավոր է պարզապես կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա նշեց, որ քաղաքական որոշ հարցերում Հայաստանի ու Բելառուսի տեսակետները տարբեր են, բայց միմյանց չեն հակասում, ինչը չի խանգարում տնտեսական ակտիվ համագործակցությանը: - Հայաստանում քննարկում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու 2-րդ տարին: Շատերը նկատում են, որ արտահանման ծավալներն աճել են միայն դեպի ռուսական շուկա: Ինչո՞ւ Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրաշրջանառությունն ակտիվ չէ: - Հայաստանի ու Բելառուսի միջև նախորդ տարվա համեմատ այս տարի առևտրաշրջանառությունն ավելացել է 40 տոկոսով: Հետևաբար, ես այնքան էլ համաձայն չեմ Ձեր դիտարկման հետ, որ երկու պետությունների միջև առևտրաշրջանառության աճ չի գրանցվում: Գուցե ես համաձայնեմ նրա հետ, որ այն պոտենցիալը, որը կա Հայաստանի ու Բելառուսի արդյունաբերական կոմպլեքսների միջև, պահանջված չէ: Հայաստանն ունի յուրահատուկ կլիմայական պայմաններ, որոնք թույլ են տալիս բարձր որակի գյուղատնտեսական արտադրանք ստանալ: Իսկ Բելառուսը գյուղատնտեսական մեքենաների արտադրության մեջ հաջողել է, և մենք կարող էինք Հայաստանի հետ համագործակցել այս տեխնիկան Հայաստան արտահանելու ուղղությամբ: Բելառուսը տրոլեյբուսների, տրամվայների, ավտոբուսների մեծ արտադրանք ունի, խոսքը՝ քաղաքային, դպրոցական, ուղևորափոխադրող և այլ տեսակների մասին է: Բելառուսը կարող է առաջարկել այս ոլորտներում համագործակցություն, և մենք ունենք ֆինանսական միջոցներ, որոնք թույլ կտան հեշտացված կարգով ձեռք բերել այս ապրանքները: Կարևոր թեմա է նաև Երևանի և այլ քաղաքային բնակավայրերի վերելակների մոդեռնիզացիան, որտեղ կա դրանք փոխելու, վերանորոգելու կարիք: Հայաստանի ներսում գործող վերելակները հիմնականում սովետական են, իսկ բելառուսական վերելակները նոր չափորոշիչներով ու որակով են արտադրված: Բելառուսը կարող է առաջարկել նաև վուշի և բամբակի գործվածքներ, որոնք էկոլոգիապես մաքուր են, շոգի ժամանակ տհաճ չէ կրել դրանք: Այնպես որ համագործակցության ոլորտները մեծ են: Հայաստանը կարող է Բելառուսին առաջարկել կոշկեղեն, տեքստիլ, յուրահատուկ գորգեր: Բելառուսում արդեն ներկայացված են հայկական արտադրության ջրեր, գինի, կոնյակ, պահածոներ, իսկ Հայաստանում կա հայկական արտադրության խավիար, զուգագուլպաներ, սառեցված հատապտուղներ և այլն: - Իսկ ի՞նչն է խանգարում Ձեր թվարկած ոլորտներում համագործակցել, արտահանել ու ներկրել այդ ապրանքները երկու ուղղություններով: - Խնդիրը շատ պարզ է. հարկավոր է պարզապես նստել բանակցային սեղանի շուրջ ու ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել: Վերելակների կապակցությամբ, օրինակ, Բելառուսի ներկայացուցիչները առարկայական քննարկում են անցկացրել Երևանի քաղաքապետարանի հետ: Բայց խնդիրը ֆինանսավորումն է: Մենք չենք կարող միանգամից լուծել այն բոլոր ցանկությունները, մտադրությունները, որոնք ունեն կողմերը: Բելառուսը կարող է պետության հաշվին մարել բելառուսական արտադրության համար կրեդիտի կեսը: Ես գիտեմ, որ Հայաստանում գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերման համար էլ մի նման մեխանիզմ գործում է, եթե օրինակ՝ հայ գյուղացին տրակտոր ձեռք բերի, ապա պետությունն իր վրա կվերցնի տոկոսների վճարման կեսը: Այնպես որ բոլոր այս հնարավորությունները մեկտեղել, համատեղել է պետք, որպեսզի մենք ունենանք արդյունք: - Հայ գործարարները դժգոհում են ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքից։ Դուք չե՞ք կարծում, որ սա ամեն դեպքում խոչընդոտ է, թեև երբ Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, մեզ հավաստիացնում էին, որ դա չի խանգարի համագործակցությանը: - Ոչ, ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է, միշտ էլ կարելի է օպտիմալ լոգիստիկա գտնել: Հայաստանն ու Բելառուսը չունեն ընդհանուր սահման, բայց առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ, ինչպես ասացի, 40 տոկոսով աճել է: Խոչընդոտը մի շարք հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքի մեջ է, և, կարծում եմ, որ մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները, որ բիզնեսի համար ստեղծվի ծրագրերն իրականացնելու ավելի մեծ հնարավորություն, մթնոլորտ: - Իսկ գուցե քաղաքական խոչընդոտներ կա՞ն: - Ոչ, ոչ, Հայաստանն ու Բելառուսը քաղաքական երկխոսության խնդիրներ չունեն, հակառակը, մեր նախագահը, Հայաստանի նախագահը, միշտ նշում են, որ մեր միջև չկան փակ թեմաներ: Գուցե որոշ հարցերում կան տարբերություններ, բայց ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունները չեն հակասում իրար, չեն հակամարտում իրար հետ, ինչի վկայությունն են երկկողմ հագեցած օրակարգն ու փոխադարձ այցելությունների բարձր մակարդակը: Մոտ օրերս էլ՝ հոկտեմբերի 19-20-ը Մինսկում տեղի կունենա հայ-բելառուսական միջկառավարական նիստ, որտեղ քննարկվելու են առևտրին վերաբերող հարցերը: Կարծում եմ, որ տնտեսական համագործակցության խորացման համար հարկավոր է հաղթահարել անորոշությունները, ավելի մեծ ուշադրություն դարձնել գործընկերներ գտնելու գործին: Հայաստանն ու Բելառուսը ունեն միմյանց առաջարկելու, իրար ներկայացնելու ապրանքներ: Մեր տնտեսությունները փոխլրացնում են միմյանց, մենք քիչ ենք ունենում տնտեսական կոնֆլիկտներ, բայց եթե անգամ այդպիսիք էլ լինեն, ապա վստահ եմ, որ հեշտ կլուծվեն:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26