2017թ. նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամների, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:
Հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 496 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 274-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք` 146-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք` 43-ական, ՀՅԴ ՝ 33-ական:
Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 31 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 17-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք` 9-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք` 3-ական, ՀՅԴ՝ 2-ական:
Շիրակի մարզում համայնքների խոշորացման արդյունքում Անի, Մարմաշեն և Ախուրյան համայնքներում համայնքի ղեկավարի, ավագանու անդամի ընտրություններ են տեղի ունենալու:
Ըստ ԿԸՀ կայքի տվյալների՝ Ախուրյանում համայնքի ղեկավարի թեկնածուները 6-ն են` Բասենի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, Ախուրյանի նախկին գյուղապետ Արծրունի Իգիթյանը, Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն, անկուսակցական Լևոն Գեղամյանը, անհատ ձեռներեց, անկուսակցական Գերասիմ Համբարյանը, Շիրակ ՋՕԸ պետ, անկուսակցական Վանիկ Մկրտչյանը և գազի գրասենյակի վարպետ, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը:
Մարմաշենի համայնքի ղեկավարի համար պայքարելու է 4 թեկնածու. նրանք են՝ Մայիսյանի նախկին ղեկավար Հակոբ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանը, Մարմաշենի համայնքի ղեկավար, ՀՀԿ-կան Աշոտ Եղոյանը, նաև Քեթի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Թորգոմ Սահակյանը:
Անի համայնքի ղեկավար ընտրվելու համար պայքարելու են Ձիթհանքովի նախկին ղեկավար, անկուսակցական Հովիկ Պողոսյանը, ԲՀԿ-ից՝ Հակոբ Աղաբեկյանը, անկուսակցական Հրաչյա Աճեմյանը, անկուսակցական Աղասի Առաքելյանը, Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Ռոստամ Բալաբեկյանը, Մարալիկի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը, Մարալիկի թիվ 2 դպրոցի ուսուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ Խաչատուր Բուլոյանը:
168.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26