Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգանալու մեծ ներուժ՝ կապված ինչպես բնակլիմայական պայմաններով, այնպես էլ մարդկային ներուժով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Այդուհանդերձ, ըստ նախարարի, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման դեպքում կհասնեն նրան, որ գյուղատնտեսությունը կլինի արդյունավետ, եկամտաբեր, շատ ավելի գրավիչ, մրցունակ և ինդուստրիալ:
«Խնդիրները լուծելով մենք կստեղծենք հնարավորություն, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն իրենց համար ստեղծեն ավելի բարեկեցիկ կյանք, ինչպես նաև ձևավորեն զարգացող և գրագետ գյուղացիական տնտեսություններ»,-նշեց Իգնատի Առաքելյանը:
Անդրադառանալով խնդիրներին, նախարարը փաստեց, որ այսօր թիվ մեկ խնդիրը տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակն է, բացի այդ, չկան մատչելի ֆինանսական ռեսուրսներ, կա ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովածություն, բնակլիմայական աղետներից կրած վնասների դեպքում փոխհատուցում չի տրամադրվում, կրթական և խորհրդատվական համակարգերն էլ թույլ են, օրենսդրական դաշտը բարեփոխման կարիք ունի:
«Նշեմ նաև, որ մեր գյուղատնտեսությունը ավանդական է, մինչդեռ կան բարձրարժեք մշակաբույսեր, և այսօր աշխարհում առկա ինտենսիվ գյուղատնտեսությունը թույլ է տալիս ավելի բարձր եկամտաբերություն ունենալ»,- ընդգծեց Իգնատի Առաքելյանը:
Միաժամանակ նախարարը նշեց, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են, մասնավորապես, իրականացվում է մատչելի լիզինգով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիր, որի արդյունքում արդեն տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիա:
Ի.Առաքելյանը նաև հայտնեց, որ արդեն հիմնվել է գյուղտեխնիկայի կայան, բացի այդ նախատեսվում է պետական աջակցությամբ գյուղտեխնիկայի կայան հիմնել:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26