Պետական եկամուտների կոմիտեն, տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումներին համահունչ, շարունակում է քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար հարմարավետ, թափանցիկ և մատչելի ծառայություններ մատուցել:
Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ–ից` հավելելով, որ դեռ 2013թ.-ից «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ՊԵԿ-ը մշակել և ներդրել է մաքսային գործառնություններն ու ընթացակարգերն ավտոմատացնող էլեկտրոնային համակարգեր:
«Պետական կառավարման ոլորտում «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի ընթացակարգերը դյուրացնող առավել արդյունավետ գործիքներից է, որը տարածված է զարգացած երկրներում»,-տեղեկացրել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:
Ըստ նրա՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այսուհետ կարող է միայն մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել որևէ պետական մարմնի, քանի որ այս հարթակն էլեկտրոնային փոխգործակցություն է ապահովում պետական մարմինների միջև.
«Արդյունքում արտահանում և ներմուծում իրականացնողները կարողանում են կենտրոնանալ բիզնեսի կազմակերպման վրա՝ հավաստագրերի, թույլտվությունների, տարբեր փաստաթղթերի ստացման վրա ժամանակ և ֆիանսական ռեսուրսներ ծախսելու փոխարեն»:
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում արդեն 20 համակարգ է ներդրված: Մի մասն ուղղված է մաքսային մարմնի և գործարարների էլեկտրոնային փոխգործակցությանը: Այդպիսին են ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի, ապրանքների դասակարգման նախնական որոշման, փոստային առաքանիների հաշվառման համակարգերը: Մյուս մասը վերաբերում է արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող մաքսային մարմինների, այլ գերատեսչությունների և գործարարների կողմից շահագործվող թույլատրող փաստաթղթերի էլեկտրոնային տրամադրմանը, օրինակ՝ առողջապահության նախարարության հավաստագիրը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագիրը, ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրերի տրամադրման համակարգը:
«Միասնական հարթակի գործարկման արդյունքի գնահատումը ցույց է տալիս, որ էլեկտրոնային արդիական համակարգերի ներդրման շնորհիվ բարելավվում է տրամադրվող տեղեկատվության և ծառայությունների որակը, ստեղծվում արտաքին տնտեսական գործունության իրականացման բարենպաստ միջավայր, ապահովվում բարձր արդյունավետություն և ծախսերի կրճատում»,-նշել է Միքայել Փաշայանը՝ հավելելով, որ պարզեցվել և արագացվել է նաև սահմանային անցումային կետերով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը: Կոմիտեի ՏՏ վարչության պետն ընդգծել է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակը բարձր գնահատականների է արժանացել միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերի և հետազոտությունների արդյունքում. «Գրանցված ձեռքբերումները նպաստում են նոր գաղափարների իրագործմանը՝ միտված քաղաքացիների և պետական կառավարման մարմնի միջև առավել արդյունավետ, գործընկերային և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով: Առաջին փուլում ապահովվում է պետական գերատեսչությունների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը, երկրորդ փուլում՝ պետական մարմնի և առևտրային կազմակերպությունների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, փոխադրող կազմակերպությունների միջև համագործակցությունը:
Երրորդ փուլում երկու երկրների միջև նախնական տեղեկատվության փոխանակման շնորհիվ կազմակերպվելու է սահմանահատման սահուն գործընթաց՝ ռիսկերի կառավարման համակարգի օգնությամբ իրականացնելով անտեսանելի հսկողություն:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44