Պաշտպանության ոլորտում առաջարկվող կարգավորումներով հստակեցվում է ծառայության անցման կարգը, ժամկետային և սպայական կազմի պարտադիր ծառայության հետ կապված հարաբերությունները սահմանվում են օրենքի մակարդակով: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են. «Գիտեք, որ հիմա քաղաքացին չի կարող վիճակահանության ժամանակ քաշել այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կիլոմետր մոտ շառավիղով: Բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, ապա պետք է յուրաքանչյուր քաղաքացի հավասար հնարավորություն ունենա տեսնելու, թե իր վիճակահանությամբ որ զորամաս է նախանշվելու:
Մենք նաև կարգավորել ենք արտոնությունների խնդիրը: Այսօր արտոնությունները, որոնք մենք տալիս ենք՝ ընտանեկան վիճակից ելնելով կամ այլ արտոնություններ, կապված են ծառայության վայրի մոտիկության հետ: Ենթադրենք, Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը գտնվում է մարտական հերթապահության վայրից, ասենք, 60 կմ հեռու: Մենք կարծում ենք, որ դա ձևական բնույթ է հաղորդում այդ արտոնություններին՝ փոքր տարածքով հանրապետության պարագայում որևէ խնդիր չլուծելով, ընդամենը ձևական պատրանք է ստեղծում, որ մենք ինչ-որ արտոնություն ենք տալիս:
Մենք առաջարկում ենք տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ, այսինքն մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է ընդգրկվել միայն կամավոր հիմունքներով: Որպեսզի չլինի այն մտավախությունը, որ զորամասում քաղաքացուն պարտադրելու են, որ գրի՝ կամավոր ուզում է ընդգրկվել, սա վերագրվում է միայն «Ես եմ» ծրագիրն ընտրող քաղաքացուն: Այսինքն եթե ունի արտոնություն, բայց ուզում է «Ես եմ» ծրագրով մասնակցի զորակոչին, կարող է ասել, որ չի ուզում օգտվել արտոնություններից, ուզում է ծառայությունն անցկացնել առաջնագծում»:
Նախարարը տեղեկացրեց, որ ծառայության ընթացքում արտոնությունից օգտվող քաղաքացուն մեկ արձակուրդի տեղը երեք պարտադիր արձակուրդ է տրվում՝ վեց ամիսը մեկ անգամ, մեկը 10 օր, երկուսը՝ 5-ական օր. «Ինչո՞ւ ենք սա արել: Արտոնության հիմնավոումների մեջ ուժեղ է սոցիալական բաղադրիչը: Ասում էին՝ արտոնությունը նրա համար է, որ ծնողը մոտիկ գտնվող զորամաս հեշտ այցելի: Փաստորեն, այսպես քաղաքացին հնարավորություն է ունենում երեք անգամ գնալ արձակուրդ»:
Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ ծնողների՝ զորամասեր այցելությունների ծրագրերը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է, գնալով շատանալու են:
Նախարարը նաև հայտնեց, որ ընդլայնվել է Զինված ուժերում եղբայրների ծառայության կարգը. «Մինչ այսօր եթե նույն զորակոչին երկու եղբայր զորակոչվում են Զինված ուժեր, նրանցից մեկը կարող էր մասնակցել վիճակահանությանը, մյուսը կարող էր նույն զորամաս մեկնել ծառայության: Դա չէր տարածվում տարբեր զորակոչների ընթացքում զորակոչվող եղբայրների վրա: Այս օրենքի նախագծով փոխում ենք այդ կարգավորումը: Եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ցանկացած պահի կարող է կրտսեր եղբայրը գնալ նույն զորամաս ծառայելու»:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44