Պոլսո պատրիարքարանի կողմից պատրիարքի ընտրությունների վերաբերյալ Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակն այդպես էլ անպատասխան մնաց: Այս մասին տեղեկացրեց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Հիմա փորձ է արվում պետական մարմինների ներկայացուցիչների հետ նոր հանդիպում ապահովել, որպեսզի անձնապես, տեղում խնդիրը ներկայացվի: Ինչպես գիտեք, խնդրի վերաբերյալ առաջին անգամ գրավոր նամակ ներկայացվեց, նշվել էր, որ երկու ամսվա մեջ պատասխան կլինի, սակայն տեսաք, որ հոկտեմբերի 9-ը վերջնաժամկետն էր, և պետական խողովակից ոչ մի արձագանք չեղավ: Հիմա հնարավորության դեպքում անձնապես կներկայացվի խնդիրը»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Նա տեղեկացրեց, որ հնարավոր հանդիպմանը կներկայանա տեղապահը:
Անձամբ տեղապահի ներկայանալու, ինչպես նաև խնդիրը բացատրելու դեպքում արդյոք ինչ-որ տեղաշարժ հավանակա՞ն է. հարցին ի պատասխան Բագրատ Էստուկյանը նշեց, որ քիչ հավանական է համարում:
«Ոչ մի պատասխան էլ չստացվեց, ամեն ինչ արվում է գործընթացը ձգձգելու ու անորոշ վիճակը պահելու համար: Այսօր խնդիրը ճգնաժամի է մատնված: Հետագա քայլերը դեռ պարզ չեն, սպասենք հանդիպմանը»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Պատրիարքական ընտրությունների կազմակերպչական նախաձեռնող մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով ներկայացրել էր ինչպես նախաձեռնող մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ պատասխան տրվի պատրիարքության նամակին և հանձնարարություն` ընտրության անցկացման համար:
Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55