ՀՀ զինված ուժերում ծառայող սպաներին կհատկացվեն բնակարաններ մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ առաջարկվում է գործող կարգը փոխարինել հատուկ բնակարանային կարգով:
«Այժմ շարունակվում են մասնագիտական քննարկումներ: Դեռեւս չէի ցանկանա բացել փակագծերը: Մինչեւ ամսվա վերջ կավարտվեն քննարկումները, և լայն հասարակությանը կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Ամեն դեպքում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով: Ընդ որում, յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ այդ ծրագրից օգտվելու իրավունք է ստանում: Որեւէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», – ընդգծեց նա:
Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ սպաների բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա, այնուամենայնիվ, ծրագիրը խնդիրը չի լուծել, քանի որ եղել են դեպքեր, երբ սպաներն արհեստականորեն վատթարացրել են բնակարանային պայմանները, ինչի արդյունքում ձեւավորվել է բնակարանային խնդիրներ ունեցող սպաների հսկայական ցուցակ:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44